Մատչելի հղումներ

Իլոն Մասկի Tesla-ընկերության աննախադեպ գործարքը


Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրամոբիլների արտադրության նոր գործարան հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռք բերել:​

Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրությամբ զբաղվող Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն Չինաստանի իշխանությունների հետ Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրական մեքենաների արտադրության նոր գործարանի բացման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել:

Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Չինաստանում սեփական ձեռնարկություն հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռքբերել՝ պահպանելով իր ընկերության ակտիվների 100 տոկոսը: Մինչ այժմ Չինաստանը պարտադրում էր օտարեկրյա ավտոարտադրողներին իր տարածքում համատեղ բիզնես գործունեություն ծավալել տեղական ընկերությունների և գործարարների հետ:

Ազատ առևտրի գոտում նման բացառիկ արտոնություններ տալով՝ Չինաստանը ցանկանում է խթանել իր երկրում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների զանգվածային արտադրությունը:

Ներկայումս, Չինաստանը էլեկտրական մեքենաների զանգվածային արտադրության ոլորտում աշխարհի առաջատարն է: «Դեբ էլ» ընկերության տվյալներով՝ վերջին կես տարում միայն Չինաստանում արտադրվել է 180 հազար էլեկտրակմեքենա:

XS
SM
MD
LG