Մատչելի հղումներ

Թրամփի առաջիկա հայտարարությունը կուրվագծի ԱՄՆ-Իրան հարաբերությունները


Սպիտակ տան հաղորդմամբ, Դոնալդ Թրամփն այս շաբաթ կներկայացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորությունների, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումների և այլ խնդիրների առնչությամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը:

Երկուշաբթի՝հոկտեմբերի 9-ին, Իրանի իսլամական հեղափոխական գվարդիայի գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ իր ուժերն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու դեպքում և Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելով՝Վաշինգտոնը վտանգի տակ կդնի տարածարջանում ամերկյան ռազմաբազաների ներկայությունը:

Մոհամմադ Ալի Ջաֆարին ընդգծել է, որ Իրանի իսլամական հեղափոխական գվարդիայի անդամները ԱՄՆ-ի զորքերի և Դաեշ-ի ահաբեկիչների հետ կվարվեն միևնույն կերպ, և, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի հեռացնել իր տարածաշրջանային բազաները իրանական հրթիռների 2000 կիլոմետր շառավղից:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն այս շաբաթ պատրաստվում է հանդես գալ ելույթով՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր դիրքորոշումն ու արձագանքը 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորություններին, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումներին, ահաբեկչության աջակցությանը, կիբերգործողություններին, ինչպես նաև՝ Իրանի միջուկային հավակնություններին:

Փենսիլվանիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յան Լուսթիքի կարծիքով, եթե անգամ Թրամփը հանդես գա ամենակոշտ գնահատականներով և որոշի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դժվար թե դրանք անմիջապես վավերացնի:

Նշենք, որ բարձրաստիճան հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը արտահայտել է իր մտահոգությունն առ այն, որ Թրամփը, սպառնալով այլ պետությունների՝ կարող է երկիրը տանել դեպի համաշխարհային երրորդ պատերազմ:

Քորքերը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցնում էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, The New York Times- ին տված հարցազրույցում ասել է ,որ Թրամփը երկիրը ղեկավարում է reality show-ի նման, ավցելացնելով, որ այդ փաստն իրեն շատ է անհանգստացնում:

Ավելի վաղ, Թրամփը մեղադրել էր Բոբ Քորքերին, Իրանի հետ «խայտառակ» գործարք իրականացնելու մեջ:

XS
SM
MD
LG