Մատչելի հղումներ

Google-ը ներկայացրել է իր նոր ապրանքատեսակները


Այս շաբաթ Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր սերնդի Google Pixel 2 սմարթֆոնը, Pixelbook համակարգիչն ու այլ ապրանքատեսակներ:

Google ընկերության ապրանքատեսակների տնօրեն Ջասթին Փայնը այս շաբաթ ներկայացրել է Google-ի նոր սերնդի արտադրանքը: Ցուցադրության կենտրոնում, իհարկե, Google ընկերության 2-րդ սերնդի նոր սմարթֆոնն էր՝ Gօօgle Pixel 2-ը, որը արտադրվելու է սովորական, 13սմ և ավելի մեծ՝ 15սմ չափի XL էկրաններով: Google-ի առաջատար սմարթֆոնի նորարարական առանձնահատկություններից է Active edge տեխնոլոգիան, որի օգնությամբ հնարավոր է օգտվել ձայնային հրահանգի ծառայությունից և սելֆի անել ցանկության դեպքում: Google ընկերությունը ներկայացրել է նաև իր նոր Pixelbook-ը, որը նաև կարող է ծառայել որպես պլանշետ, ինչպես նաև մեկ հպումով աշխատող անլար ականջակալներ և GoPro հիշեցնող նոր տեսախցիկներ՝ որոնք նախատեսված են առաջին հերթին երեխաներ և կենդանիներ նկարահանելու համար:

XS
SM
MD
LG