Մատչելի հղումներ

‘’Հայաստանն ու ԵԱՀԿ-ը պիտի շարունակեն մամուլի ազատությանը զարկ տալու հարցում համագործակցությանը’’


Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը Երեւան կատարած այցի ժամանակ ընդգծել է մամուլի ազատությանը զարկ տալու նպատակով Հայաստանի ու իր կազմակերպության միջեւ արդյունավետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: Նա նաեւ շեշտել է Հայաստանում լրագրողների համար աշխատանքային ապահով պայմաններ երաշխավորելու անհրաժեշտությունը, եւ մեջբերել մամուլի աշխատողների մասնագիտական գործունեությունը խաթարող դեպքեր:

‘’Լրագրողներն ունեն ազատ կերպով հաղորդելու իրավունք ու պարտականություն: Սա վերաբերում է նաեւ հավաքներից ու ցույցերից հաղորդումներին: Իսկ ոստիկանությունն ու դատական մարմինները պետք է ապահովեն անհրաժեշտ բոլոր պայմանները լրագրողներին պաշտպանելու համար ու պիտի ամեն կերպ կանխեն նրանց դեմ իրականացվող հանցագործությունները’’, ասել է Դեսիրը:

Նրա խոսքերով. ‘’Լրագրողների անվնատանգությունը պահանջում է այդ խնդրի նկատմամբ մշտական մոտեցում ու քաղաքական ուժեղ կամք'':

''Իսկ իմ կազմակերպությունն ունի այս շատ կարեւոր հարցում օգնություն ցուցաբերելու մեծ կամք’’, ասել է նա:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էվդարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի հետ:

Հարլեմ Դեսիրը Երեւան կատարած այս այցի ընթացքում նաեւ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություններ կատարելու ծրագհի առնչությամբ` շեշտելով տեղեկատվություն ստանալու հարցում քաղաքացիների ներկա իրավունքները սահմանափակելու վտանգից հրաժարվելու անհրաժեշտությունը: Նա ասել է, թե ներկա օրենքները փոփոխության ենթարկելու գործընթացը պիտի լինի թափանցիկ:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը նաեւ հանդիպումներ է ունեցել լրագրողների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով լսել Հայաստանում մամուլի ազատության բնագավառում տիրող իրավիճակի մասին նրանց տեսակետները:

‘’Մամուլի ազատությանը զարկ տալու հարցում Հայաստանը ԵԱՀԿ-ի գործընկերն է, եւ ես հույսով եմ նայում հանրային լրատվամիջոցների բնագավառում երկար սպասված բարեփոխումներին’’, ասել է Դեսիրը:

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը մամուլին առնչվող հարցերին ու խնդիրներին հետեւում է այս կազմակերպության անդամ 57երկրներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG