Մատչելի հղումներ

Մեքսիկայի սահմանի ապագա պատը կանգնած է քաղաքական պատի առջեւ


Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ծրագիրը կանգնած է խոչընդոտների առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Շատերն են հավատացած, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը չի իրականանա գոնե որոշ հատվածներում՝ լեռնային հատվածներում ու անապատներում։

Հանրապետական կոնգրեսականներից Ուիլ Հըրդի խոսքերով, ծովից ծով պատի կառուցումը ամենաանարդյունավետ ու ամենաթանկ ծրագիրը կարող է դառնալ։
Սակայն այլ օրենսդիրներ ասում են, թե սահմանին տիրող իրավիճակը չի կարելի լուրջ չընդունել։

Նրանցից Ջոն Ռեթքլիֆի խոսքերով, պետք է ընդունել նախագահի այն տեսակետը, որ խոցելի սահմանների պատճառով լայն տարածում են գտնում անօրիանական փախստականությունը, թմրանյութերի անօրինական վաճառքը, ավազակախմբերը, որոնք հեշտությամբ անցնում են սահմանը։

՝՝Կարծում եմ, շատ կարեւոր է, որ մենք հնարավոր ամեն ինչ անենք սահմանային խախտումները հիմա ու ապագայում կանխելու համար՛՛, ասում է նա։

Սակայն այդ սահմանների հսկողությունն ուժեղացնելու համար հարկավոր կլինի վարձել հազարավոր սահմանապահների, ինչը կպահանջի հսկայական գումարներ։ Դեմոկրատներն ասում են, թե այդ խնդրի մեջ նման գումարների ծախսումը, այդ խնդրի լուծումը չէ։
՝՝Դա Ամերիկայի ժողովրդի՞, թե՞ նախագահ Թրամփի առաջնային նպատակն է՛՛, հրապարակային հարց է ուղղում դեմոկրատ կոնգրեսական Վալ Դեմինգզը։

՝՝Մենք նախ եւ առաջ պիտի մտածենք ներգաղթին առնչվող օրենքները բարեփոխելու մասին՛՛, հայտարարում է դեմոկրատ Լոու Քորրեան։

Իսկ մինչ Կոնգրեսը չի կարողանում փոխզիջումային տարբերակ գտնել սահմանային պատի հարցում, արագ լրանում է անչափահաս տարիքում առանց օրիանական փաստաթղթերի Ամերիկա մուտք գործած երիտասարդներին այստեղ սովորելու կամ աշխատելու համար տրված ժամկետը։

Facebook Forum

XS
SM
MD
LG