Մատչելի հղումներ

Yahoo-ն հաստատել է 2013 թվականի հաքերային հարձակման վնասները


Երբեմնի տեխնոլոգիական հսկա Yahoo ընկերությունը հաստատել է, որ 2013 թվականին հաքերեներին հաջողվել է ձեռք բերել 3 մլրդ օգտատերերի անձնական տվյալները:

Yahoo ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ 2013 թվականին տեղի ունեցած հաքերային հարձակման արդյունքում հաքերներին հաջողվել է ձեռք բերել Yahoo ընկերության շուրջ 3 մլրդ օգտատերերի անձնական տվյալներն ու էլեկտրոնային նամակները:

Սա ամենախոշոր կիբեր հարձակումն է համարվում համացանցի պամության մեջ: Yahoo ընկերության բաժնետոմսերի գների աննախադեպ անկումը դրդել էր Yahoo-ին վաճառել իր ակտիվները Verizon Communications-ին:

Ըստ Yahoo- ընկերության՝ ուրախալի լուրն այս պահին այն է, որ հաքերներին չի հաջողվել ձեռք բերել օգտատերերի ֆինանսական տվյալներն ու գաղտնաբառերը:

XS
SM
MD
LG