Երբ կրակոցները սկսեցին տեղալ՝ Լաս Վեգասում ընթանում էր երաժշտական փառատոն: Այնուհետև երկրի բոլոր դրոշները իջեցվեցին և նախագահը խոսքն ուղղեց ժողովրդին:
«Իմ քույր ու եղբայր ամերիկացիներ, մեզ այսօր միավորել է վիշտը և տխրությունը»,- հայտարարեց նախագահ Թրամփը:
Մարդասպանի եղբայրը ապշել էր կատարվածից:
«Ես չգիտեմ ինչ ասել»,- ասում է Սթիվըն Փադդոքը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում, որտեղ զենքի իրավունք ունեն գրեթե բոլորը, մասսայական հրազենային սպանությունները եռապատկվել են:
Մինչև այս կիրակի, անցյալ տարվա հունիսին Օրլանդոյի գիշերային ակումբում հրազենային հարձակումը, գրանցված զոհերի թվով, աննախադեպ էր ԱՄՆ-ի պատմության մեջ: Այդ հարձակման ժամանակ 49 մարդ էր զոհվել: Ինչին նախորդել էր 2001 թվականի ինքնաթիռների հարվածը:
Վերջին շրջանում այնքան զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, որ հոգեբաններին հաջողվել է ստեղծել այս մարդասպանների կերպարը:
«Մենք բացահայտել ենք, որ այս անձինք շատ ընդհանրություններ ունեն»,- նշում է հոգեբան Ռեիդ Մելոյը:
Վերլուծելով անցյալի սպանությունները՝ դատական հոգեբան Ռեիդ Մելոյը ասել էր, որ այս մարդասպանները հոգեկան խնդիրների պատմություն ունեն: Նրանք հիմնականում տղամարդիկ են, ովքեր անհաջող ինտիմ հարաբերությունների մեջ են եղել և այս սպանությունները նրանց համար ինքնահաստատման միջոց են հանդիսացել:
Մելոյի խոսքերով, նույնիսկ եթե այս միայնակ գործող մարդասպանները ասում են, թե այլ շարժառիթներ են ունեցել, դա այդպես չէ:
«Հաճախ բռնությանը տանող ճանապարհը անձնական խնդիրներն են: Սովորաբար դրանք երեք գործոններ են՝ կորուստ, ամոթի զգացում և զայրույթ դեպի այն մարդիկ ում նրանք մեղադրում են այս խնդիրների մեջ»,- շարունակում է հոգեբանը:
Զենքի հասանելիությունը մեկ հանգամանք է, սակայն կա նաև մեկ այլ հանգամանք՝ համացանցը: Սպանությունների մասին լուրերը տարածվում են աշխարհով մեկ:
Մելոյի խոսքերով համացանցը մարդասպաններին հռչակավոր է դարձնում և երբ այլ մարդիկ այս հարձակումները տեսնում են, երբեմն նույնիսկ ուղիղ եթերով, նրանք ցանկանում են կրկնօրինակել այս ոճրագործությունները:
Facebook Forum