Միացյալ Նահանգների ոստիկանությանը դեռ չի հաջողվել բացահայտել, թե ինչը կարող էր դրդել Լաս Վեգասում հոկետմբերի 2-ին տեղի ունեցած ոճրագործության կասկածյալ Սթիվեն Փեդդոքին նման քայլի:
Միացյալ Նահանգներում շարունակում են սգալ նախօրեին Լաս Վեգասում տեղի ունեցած ոճրագործության 59 զոհերի մահը: Ականատեսների վկայությամբ՝ հրաձգության առաջին վայրկյաններին «Route 91» երաժշտական փառատոնի մասնակիցներից շատերին թվացել էր, որ հրավառություն է տեղի ունենում, որին հաջոդել էր իրականության գիտակցումն ու խուճափը.
Քրիստին – «Որոշ մարդիկ ընկան մեր աջքի առաջ, ոմանք բղավում էին ու վազում»:
Վանեսա – «Մենք վազում էինք անորոշ ուղղությամբ առանց գիտակցելու, թե ինչ է տեղի ունենում»:
Քորնի – «Մարդիկ սկսեցին ընկնել մեր շուրջը»:
Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցային համալիրի 32-րդ հարկի համարներից մեկից «Route 91» երաժշտական փառատոնի մասնակիցների դեմ 64-ամյա Սթիվեն Փեդդոքի իրականցրած հրաձգությունն ամենադաժան ոճրագործությունն է ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ:
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ու նրա տիկինը 1 րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:
Մինչ բազմաթիվ ամերիկացիներ շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել վիրավորների համար՝ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը բարձր է գնահատել ամերիկացիների արձագանքը Լաս Վեգասի հարձակմանը:
«Բոլոր նրանք, ովքեր արտահայտեցին իրենց սերն ու աջակցությունը այս անևերակայելի ոճրագործության առաջին իսկ րոպեներից, իրենց գործողություններով հարգեցին զոհվածների հիշատակը՝ ապացուցելով, որ ամերիկյան ոգին անկոտրում է»,-հայտարարել է Սանդերը:
Թեև Դաեշ-ը պատասխանատվություն է ստանձնել Լաս Վեգասի հրաձգության համար՝ հայտարարելով, որ հրաձիգը դավանափոխ եղած իսլամիստ է, հետաքննությունը դեռ չի բացահայտել որևիցե կապ ահաբեկչական խմբավորման և կասկածյալի միջև:
Հրաձիգի եղբոր վկայությամբ՝ Փեդդոքը մեծահարուստ էր, ով սիրում էր կազինոներում ժամանակ անցկացնել և Ֆլորիդայում բնակվող մորը հաճախ թանկարժեք թխվածքներ էր ուղարկում: Սթիվեն Փեդդոքը քրեական անցյալ չի ունեցել:
«Եղբայրս է սա արել, ու կարծես մեզ բոլորիս վրա կրակ բացած լինի: Եթե իմ երեխաներին սպանած լիներ, ես կզգայի այն ինչ հիմա եմ զգում», - հայտարարել է հրաձիգի եղբայրը՝Էրիք Փեդդոքը:
Լաս Վեգասում տեղի ունեցած ոճրագործությունը հետագա հրաձգությունների կանխարգելման ուղղությամբ քննարկումների նոր ալիք է բարձրացրել: Հանրությունը փորձում է չքաղաքականացնել միջադեպը, իսկ փորձագետները գտնում են, որ համերգային համալիրներում պայուսակների ստուգումը անվտանգության երաշխիք չի կարող հանդիսանալ՝ հաշվի առնելով այն, որ հրաձիգը ամբոխի ուղղությամբ կրակը բացել էր հյուրանոցի պատուհանից: