Ինդոնեզիացի Սիթի Այիսյահը և վիետնամցի Դոան Թհի Հուանգը մեղադրվում են փետրվար ամսին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Ջոնգ Նամի սպանության մեջ Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում նյարդերը պարալիզացնող գազի միջոցով:
Կանանց փաստաբաններն ասում են, որ մեղադրյալներին վստահեցրել են, որ նրանք մասնակցում են հեռուստատեսային ռեալիթի շոուին:
Այիսյահը և Հուանգը ևս ասել են, որ նրանք չեն գիտակցել, որ մասնակցում են կազմակերպված սպանությանը, որը, ըստ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համապատասխան մարմինների, կազմակերպել են Հյուսիսային Կորեայի գործակալները:
Կիմ Ջոնգ Նամը խնդրահարույց է եղել Հյուսիսային Կորեայի ներկա առաջնորդի համար: Նախկինում նա նաև խնդիրներ է ունեցել իր հոր՝ Կիմ Ջոնգ Իլի հետ: Օրինակ, 2001 թվականին պարզվեց, որ նա անօրինական փաստաթղթերով փորձում էր մուտք գործել Ճապոնիա՝ Տոկիոյի Դիսնեյ Լենդն այցելելու համար:
Facebook Forum