Սեպտեմբերի 28-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրակապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողությունների տեսանյութը:
Հինգշաբթի օրը ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է անօդաչու թռչող դրոնի միջոցով նկարահանված մի տեսանյութ, որը պատկերում է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող «Նուսրա Առաջնագծի» զինյալների դեմ իրականացված օդային հարձակումները:
Տեսանյութը պատկերում է ռազմական գործողությունների սկիզբը, ամբողջ հրթիռակոխությունը և դրա հետևանքները:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումները, թե ռուսական և սիրիական ինքնաթիռները մեկ շաբաթվա ընթացքում թիրախավորել են առնվազն 150 խաղաղ բնակիչների՝ ավելացնելով, որ ռազմական գործողություններն իրականացվել են ամենայն զգուշությամբ:
Գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ռուսական ինքնաթիռները միայն վնաս են հասցրել Իդլիբլ նահանգի զինյալներին և նրանց զինանոցին: