Հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը հարցմամբ դիմել է Սպիտակ տուն՝ խնդրելով տրամադրել նախագահ Դոնալդ Թրամփի էլեկտրոնային և թղթային նամակագրությունը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:
The New York Times-ի հաղորդմամբ Մյուլերը, ով ղեկավարում է 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննությունը, հետաքրքրված է հատկապես նախագահ Թրամփի գործողություններում՝ կապված Դաշնային հետաքննության բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիի պաշտոնանկության հետ:
Մյուլերի հարցումը վկայում է հետաքննության ընդլայնման մասին, ըստ որի՝ դիտարկվում է, թե արդյոք նախագահի քայլերը միտված են եղել ազդելու Դաշնային հետաքննության բյուրոյի Ռուսաստանի գործով հետաքննության վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներն էլ իրականացնում են առանձին հետաքննություններ այս խնդրի վերաբերյալ:
Facebook Forum