Մատչելի հղումներ

Թրամփը Ֆլորիդան հայտարարել է աղետի գոտի


A gas station sign lays destroyed after Hurricane Irma blew though Fort Lauderdale, Florida, Sept.10, 2017.
A gas station sign lays destroyed after Hurricane Irma blew though Fort Lauderdale, Florida, Sept.10, 2017.

Երկուշաբթի օրն Իրմա փոթորիկի գրանցած քամու արագությունը հասել էր 120 կիլոմետր մեկ ժամում: Ավելի քան 3 միլիոն մարդ Ֆլորիդայում զրկված է հոսանքից փոթորիկի հարվածների արդյունքում:

Կիրակի օրն առավոտյան փոթորիկը հարվածել էր Ֆլորիդային մեծ ուժգնությամբ: Երեկոյան այն հասել էր նահանգի Սանկտ Պիտերսբուրգ ու Թամպա քաղաքներ՝ հեղհեղելով փողոցներն ու տները:

Ավելի քան 75 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ: Այս պահին Ֆլորիդայում գրանցվել է 4 զոհ:

Նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Պենտագոնում, Ֆլորիդան հռչակել է աղետի գոտի և խոստացել նահանգին տրամադրել դաշնային միջոցներ՝ զոհվածների ընտանիքներին ու աղետի հետևանքները վերացնելու համար: Նախագահը միասնության կոչ է արել այս ծանր պահին:

Ֆլորիդայում բնակվում են նաև բազմաթիվ ամերիկահայեր: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում «Ֆլորիդայի հայեր» կայքի հիմնադիր, Ֆլորիդայի ամերիկահայ բնակիչ Տանիել Քոշակջյանը պատմել է, որ փոթորիկն ընդգրկել է գրեթե ամբողջ Ֆլորիդա նահանգի տարածքը: Շուրջ 6-8 հազար ամերիկահայեր բնակվում են նահանգի այն շրջաններում, որոնք փոթորկի ամենախոցելի հատվածներն են:

«Այստեղի Սուրբ Մարիամ եկեղեցում բացվել է ժամանակավոր կացարան, ուր կարող են տեղափոխվել այն ընտանիքները, ովքեր իրենց անվտանգ չեն զգում տանը: Մեր համայնքը միավորված է: Մարդիկ օգնում են միմյանց, իրենց ընկերներին ու հարևաններին»,- ասում է Տանիել Քուշակջյանը:

Ընդհանուր զոհերի թիվը Կարիբյան ավազանում Իրմա փոթորիկի արդյունքում հասել է 27: Մասնագետները չեն բացառում, որ Ֆլորիդա, Ջորջիա և Հարավային Քարոլինա նահանգներում կգրանցվեն տորնադոներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG