Մատչելի հղումներ

Թուրքական Cumhuriyet» թերթի 17 աշխատակիցները կարող են ազատազրկվել 43 տարով Էրդողանին քննադատելու համար


Protesters hold pictures of jailed Cumhuriyet journalists during a demonstration against their arrest outside the courthouse of Istanbul, Turkey, July 28, 2017.
Protesters hold pictures of jailed Cumhuriyet journalists during a demonstration against their arrest outside the courthouse of Istanbul, Turkey, July 28, 2017.

Թուրքիայի դատարանը երկուշաբթի օրը վերսկսել է դատական նիստը «Cumhuriyet» թերթի 17 աշխատակիցների և իրավաբանների դեմ:

Դատարանը որոշել էր թողնել կալանքի տակ 4 մեղադրյալների, սակայն ազատ արձակել մեղադրյալներից 7-ին դատական նիստերի ընթացքում: Արևմտյան Ստամբուլի Սիլիվրի թաղամասի դատարանում անվտանգության լուրջ միջոցներ էին ապահովված: Այստեղ էին եկել նաև թերթի բազմաթիվ կողմնակիցներ:

Cumhuriyet-ին վերագրում են համագործակցություն ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, ում մեղադրում են Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Սակայն Էրդողանի ընդդիմախոսներն այս գործը դիտարկում են որպես ոտնձգություն ընդդեմ ազատ խոսքի և հուլիսյան հեղաշրջման տապալումից հետո իշխանությունների ձեռնարկած վհուկաորս, որի արդյունքում կա առաջարկություն դադարեցնել Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու գործընթացը:

«Ավելի քան 180 լրագրողներ այս պահին Թուրքիայի բանտերում են: Տասնյակ ընդդիմադիր պարբերականներ, թերթեր, հեռուստաընկերություններ, տպարաններ կամ լրատվական գործակալություններ փակվել են: Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը: Բազմաթիվ մարդկանց նկատմամբ հարուցված են գործեր ու իրականացվում են դատալսումներ: Շատերն ազատազրկման են ենթարկվում: Ընդդիմադիր լրագրողները հետապնդվում են և ենթարկվում կալանքի՝ կառավարությանը քննադատելու համար: Թուրքիայում ամենահին թերթերից մեկին փորձում էին լռեցնել շինծու գործի միջոցով: Թերթի 5 աշխատակիցներ դեռևս անազատության մեջ են»,- ասում է Ժողովրդական հանրապետական կուսակցության անդամ Բարիշ Յարքադաշը:

Թուրքիայի դատախազությունը Cumhuriyet-ի աշխատակիցների համար պահանջում է 43 տարվա ազատազրկում ՝ նախագահ Էրդողանին թիրախավորելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG