Մատչելի հղումներ

ԵՄ բարձագույն դատարանի նոր վճիռը վրդովումնքի ալիք է առաջացրել


ԵՄ միգրացիոն քաղաքականության քվոտաների առնչությամբ Եվրամիության բարձրագույն դատարանի նոր վճիռը վրդովմունքի նոր ալիք է բարձարցել՝ սրելով Հունագարիայի, ինչպես նաև՝ ԵՄ այլ անդամ երկրների Բրյուսելի հետ հարաբերություններում առկա լարվածությունը:

Չորեքշաբթի օրը Եվրամիության բարձրագույն դատարանը մերժեց 160 հազար փախստականնների ընդունման քվոտաների առնչությամբ Սլովակիայի և Հունգարիայի հայցադիմումներն ու բողոքները:

Եվրամիության դատավորների կայացրած վճիռը հստակ ուղերձ է Հունգարիային, Սլովակիային և ԵՄ անդամ այն երկրներին, որոնք հրաժարվում են մեղմել Եվրոպայի ներկայիս միգրացիոն ճգնաժամը և ապաստան տրամադել Հունաստանում և Իտալիայում ժամանակավորապես բնակություն հաստատած փախստականներին:

Հիշեցնենք, որ նշված 160 հազար փախստականներից ընդամենը 28 հազարն են առայսօր ապաստան ստացել: Հունգարիան եւ Լեհաստանը դեռ 2015 թվականին էին մերժել Եվրամիության պարտադիր իրագործելի միգրացիոն ծրագիրը՝ հրաժարվելով ընդունել ոչ մի փախստականի։ Սլովակիան ապաստան էր հատկացրել ընդամենը մի քանիսին:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հայտարերել է, որ Սլովակիան հարգանքով է վերաբերվում դատավորների կայացրած որոշմանը, սակայն ավելացրել է, որ փախստականների վերաբնակեցմանն ուղղված Եվրամիության միգրացիոն ծրագրի պարտադիր քվոտաների վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը նույնն է մնում:

Հունգարիայի վրդովված վարչապետ Պիտեր Սիջարթոն Եվրամիության բարձրագույն դատարանի որոշումը «սարսափելի ու անպատասխանատու» է որակել և ավելացրել, որ այն վտանգում է Եվրոպայի անվտանգությունն ու ապագան: Սիջարթոն նաև սպառնացել է, ընդգծելով, որ «իրական մարտը հիմա է սկսվելու»:

Հիշեցնենք, որ 2014 թվականից մինչ այսօր մոտ 1 միլիոն 7ՕՕ հազար փախստական է փորձել հատել Եվրամիության սահմանը՝ ազդարարելով Եվրոպայի ամենամեծ միգրացիոն ճգնաժամը Երկրորդ աշխարհամարտից հետո: Համաձայն Եվրոպական և միջազգային օրենքների՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմներից և հետապնդումներից խուսանավող փախստականների մեծ մասը ենթակա են ապաստանի տրամադրման:

Եվրամիության բարձրագույն դատարանի կողմից չորեքշաբթի օրը կայացված վճիռը ԵՄ-ի մի շարք երկրների, մասնավորապես՝Հունգարիայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովիակիայի և Ռումինիայի ղեկավարներին նոր մարտահրավեր է նետել՝ սրելով Բրյուսելի հետ հարաբերություններում առկա լարվածությունը:

Վերոնշյալ պետությունների աջակողմյան քաղաքական ուժերը գտնում են, որ ԵՄ-ի ներկայիս միգրացիոն քաղաքականությունը կարող է խաթարել իրենց միատարր պետությունների դեմոգրաֆիան և խթանել իսլամիստական ահաբեկչական շարժումները։

Նշենք նաև, որ դեռ 2015 թվականին, Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովիակիան և Ռումինիան դեմ էին քվեարկել ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության և փախստականնների ընդունման քվոտաներին, երբ ի սկբանե Հունգարիայից պահանջվում էր ապաստան տրամադրել 1,294 , Սլովակիայից՝ 802 ներգաղթյալների:

XS
SM
MD
LG