Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հաստատեց զանգվածային արտաքսման մասին որոշումը


ԱՄՆ-ի նախագահը հաստատեց զանգվածային արտաքսման մասին որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր նախագահական հրահանգ, ըստ որի ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի բնակվող հարյուր հազարավոր անձինք ստանում էին եւս երկու տարով այստեղ մնալու դիմումներ ներկայացնելու հնարավորություն։ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկում է այդ որոշումը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեքշաբթի օրը ստորագրեց նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունված նախագահական այն հրահանգը չեղարկելու որոշում, որը ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի բնակվող 8ՕՕ հազար երիտասարդների պաշտպանում էր արտաքսվելուց։

Օբամայի ստորագրած ԴԱԿԱ՝ Մանուկ տարիներին ժամանածների հետաձգման ծրագիրը չեղյալ հայտարարելու փաստը նշանակում է, որ 8ՕՕ հազար երիտասարդներ, որոնք իրենց ծնողների կամ այլ մեծահասակների հետ այստեղ էին եկել անօրինական կարգով, կարող են ենթարկվել արտաքսման։

Թրամփը, հաստատել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի որոշումը, սակայն Կոնգրեսին տալիս է 6 ամիս ժամանակ ինչ որ այլ լուծում գտնելու համար։

Ինչպես Սեշընզն է ասել, ՝՝Ամերիկան այլեւս չի կարող ընդունել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ այստեղ։ Մենք չենք կարող ընդունել բոլորին՝՝, ասել է նա։

Նրա խոսքերով, ներգաղթը կրճատելու հանգամանքը նշանակում է, որ ԱՄՆ-ը պատշաճ կերպով է ուժի մեջ դնում առկա օրենքները։

Ներգաղթի դեմ չափազանց կարծր դիրքորոշում ունեցող Սեշընզը, որն ինքն էր Թրամփին հորդորել վերջ տալ ԴԱԿԱ ծրագրին, լրագրողների առջեւ հայտարարությամբ հանդես գալուց հետո, հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի։

Այսպիսով, Կոնգրեսը կարող է վերանայել այս հարցը։ Ասենք, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Փոլ Ռայընը ու նրա կուսակից մի շարք օրենսդիրներ հորդորել էին Թրամփին չչեղարկել ԴԱԿԱ ծրագիրը։ Եվ Ռայընը հավատում է, որ Կոնգրեսը կգա այս երիտասարդներին ինչ որ կերպ պաշտպանելու շուրջ համաձայնության։ Պալատի Դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին Ռայընին խնդրել է աշխատել դեմոկրատների հետ՝ գտնելու համար օրենսդրական մի լուծում։

Եթե ոչ՝ եկող տարվա մարտ ամսից կսկսվի Ամերիկայի հասարակության մաս կազմած այս երիտասարդների զանգվածային արտաքսման գործընթաց։

Facebook Forum

XS
SM
MD
LG