Մատչելի հղումներ

Թեհրանը լրտեսության մեղադրանքներով ձերբակալվածների որոշումը թողել է անփոփոխ


Iran
Iran

Չնայած միջազգային հանրության ճնշումներին՝ Իրանի վճռաբեկ դատարանը հաստատել է լրտեստության մեջ մեղադրվող անձանձ 10 տարով ազատազրկման վերաբերյալ որոշումը:

Իրանի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել մեկ ամերիկացու, իրանական ծագումով երկու ամերիկացիների, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող, ծագումով լիբանանցի Նիզար Զաքքայի ինչպես նաև՝ Փրինսթոնի համալսարանի ուսանող Վանգ Խիյուի կալանքի մասին որոշումները, ովքեր դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքներով:

Հիշեցնենք, որ նշված անձինք նեկայումս Իրանի կալանավայրերում գտնվող Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի, Ֆրանսիայի և այլ օտարերկրա երկրների քաղաքացիների թվին են դասվում:

Ինդիանայի համալսարանի քաղաքական վերլուծաբան Հուսեյն Բահնային գտնում է, որ Իրանի վճռաբեկ դատարանի որոշումը երկակի նպատակ է հետապնդում:

Ըստ Բահնայի՝ Իրանն այս դատավճիռը կայացրել է Թրամփի վարչակազմի առաջիկա զեկույցի նախօրեին, որը պետք է հստակեցնի, թե արդյոք Իրանը պահպանում է 2015-ի Միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:

Հուլիսի վերջին ԱՄՆ-ի ներկա վարչակազմը հայտարարել էր, որ թեև Իրանը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին՝ Թրամփը քննադատում է Թեհրանին գործարքի ոգին խախտելու համար:

XS
SM
MD
LG