Ասիական մայրցամաքում ու Եվրոպայում գործարաններն անցյալ ամիս ավելացրել են արտադրության ծավալները, երբ շարունակում է բարձր մնալ համաշխարհային պահանջարկը: Սա խոսում է համաշխարհային տնտեսական աճի հնարավորության մասին:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր, կենտրոնական բանկերը տրիլոնավոր դոլարներ են ներդրել համաշխարհային տնտեսության մեջ: Քանի դեռ Չինաստանի ու Ճապոնիայի քաղաքական հարթակների վերին օղակներում տիրում է կայունություն, տնտեսության արագ աճը հուշում է Արեւմուտքի նրանց պաշտոնակիցներին մի քանի տարիների ընթացքում կամաց արգելակել կանխիկ դրամի թողարկումը:
Չինաստանում արդյունաբերական գործունեությունը գրանցել է անցած վեց ամիսների համար ամենաբարձր ցուցանիշը: Եվրոյի գոտու մեջ մտնող գործարաններում արտհանման պատվերներն աճի նման մեծ արագություն չեն ունցել 2011 թվականից ի վեր: Չնայած Բրէքզիթի հետ կապված մտահոգություններին, նույնիսկ Մեծ Բրիտանիայի գործարաններում է նկատվել արտադրության ծավալների ավելի մեծ աճ’ քան նախատեսվում էր:
Այս տվյալները կարող են ավելի մեծ վստահություն ներշնչել Եվրոպայի կենտրոնական բանկին’ այս տարվա վերջին իր ակտիվների մեծ գնումների ծրագիրը վերսկսելու համար:
Facebook Forum