Մատչելի հղումներ

Թրամփը քննադատել է իր հանրապետական գործընկերներին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր թուիթերյան հողորդագրություններում քննադատել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ ՄաքՔոնելի և Փոլ Ռայանի աշխատանքը:

Միացյալ Նահանգների նախագահը կրկին, օգտվելով իր թուիթերյան հարթակից, մեղադրել է Հանրապետական կուսակցության անդամներին, այս անգամ՝ պարտքի առաստաղի օրենսդրական գործընթացի «խառնաշփոթ»-ի համար:

Թրամփը մասնավորապես մեղադրել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ ՄաքՔոնելին, ինչպես նաև Փոլ Ռայանին՝ վետերանների աջակցությանն ուղղված նոր օրիանգծում հստակ սահմանափակումներ չներառելու համար:

Հինգշաբթի օրը Փոլ Ռայանն անդրադարձել է նոր օրինագծի հետ կապված խնդրին:

«Մեր նպատակն է այնպիսի օրինագիծ ստեղծել, որ մարդիկ ժամանակին մարեն իրենց պարտքերն ու հարկադրված չլինեն հասնել պարտքի առաստաղին: Օրենքներ կստեղծենք, որպեսզի մենք վճարենք մեր պարտքերը եւ չհարվածենք պարտքի առաստաղին: Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում: Ներկայումս մենք մի քանի տարբերակներ ենք դիտարկում, քանի որ տարբեր ուղիներ կան այդ նպատակին հասնելու համար: Մենք վճարում ենք մեր պարտքերն այս երկրում ու կշարունակենք մարել մեր պարտքերն այն նույն ոգով: Ես կասկած չունեմ դրանում, և մտահոգված չեմ»,- հայտարարել է Ռայանը:

Եթե Կոնգրեսը մինչև 2017 թվականի սեպտեմբերի վերջ չբարձրացնի պարտքի առաստաղը, ապա դաշնային կառավարությունը չի կարողանա կատարել իր վճարումների մի մասը:

Մեկ այլ որոշմամբ, նախքան սեպտեմբերի 30-ը պետք է հաստատավի դաշնային կառավարության աշխատանքների ընթացքն ապահովելու վերաբերյալ որոշումը:

XS
SM
MD
LG