Մատչելի հղումներ

Հոգլանդ. Հայերի ու ազդրբեջանցիների նոր սերունդը միմյանց չեն ճանաչում


Հատված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքից Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում.

«Եթե վերադառնանք օրինակ 30 տարի առաջ, երբ ադրբեջանցիներն ու հայերը կողք կողքի էին ապրում Լեռնային Ղարաբաղում, բայց նաեւ Բաքվում եւ այլ տեղերում, մարդիկ ճանաչում եւ հասկանում էին միմյանց: Նրանք կարող էին չհամաձայնել միմյանց հետ, կարող էին սուր քննարկումներ ունենալ, սակայն, նրանք միմյանց ճանաչում էին եւ գիտեին, թե դիմացինն ինչպես է մտածում: Ցավալի է, որ այսօրվա երիտասարդ սերունդը Ադրբեջանում եւ Հայաստանում իրականում միմյանց չեն ճանաչում: Արդյոք թունելի վերջում պայծառ լույս կա՞: Կասեմ, որ թունելի վերջում հաստատ լույս կա»:

Facebook Forum

XS
SM
MD
LG