Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մեղադրում են միմյանց Աֆղանստանի հարցում


 Bagram Airfield, Afghanistan
Bagram Airfield, Afghanistan

Ռուսաստանը մեղադրել է Միացյալ Նահանգներին, հայտարարելով, որ Աֆղանստանում ամերիկյան վարչակազմի նոր ռազմավարությունում գերիշխում է ուժի միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու սկզբունքը:

ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները հերքում են Ռուսաստանի արտգործնախարարության այդ մոտեցումը՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը իրենց հիմնական նպատակն է:

«Մենք ներկայումս կենտրանացած ենք Աֆղանստանում խաղաղ կարգավորմանը հասնելու խնդրի վրա, որի մի մասն է կազմում թշնամու գիտակցումը, որ այն չի կարող հաղթել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պատերազմում: Այս նոր քաղաքականությունը տարբերվում է նախկիններից, և դա կոգևորի Աֆղանստանի ժողովրդին: Այս ռազմավարությունը հիմնվում է պայմանների, այլ ոչ թե ժամանակի վրա: Մեր վերջնական նպատակն է խաղաղություն հաստատելը, որպեսզի չլինեն ահաբեկչական գործողություններ ընդդեմ Աֆղանստանի ժողովրդի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների»,- ասում է Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոն Նիքլսոնը:

Նախագահ Թրամփն այս շաբաթ հայտարարել էր, որ Աֆղանստան են մեկնելու ամերիկյան բանակի 4 հազար նոր զինվորներ: Աֆղանստանում ամերիկյան ռազմական ստորաբաժանումների ավելացումը, սակայն, հակասում է Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի համար պատերազմը դադարեցնելու մասին Թրամփի նախկին դիրքորոշումներին: Նախագահի նոր ռազմավարության հետագա ծրագրերը մնում են անորոշ:

Facebook Forum

XS
SM
MD
LG