Մատչելի հղումներ

Ամերիկյան հասարակությունը մնում է պառակտված


Pro Trump supporters face off with peace activists during protests outside a Donald Trump campaign rally in Phoenix, Ariz., Aug. 22, 2017.
Pro Trump supporters face off with peace activists during protests outside a Donald Trump campaign rally in Phoenix, Ariz., Aug. 22, 2017.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցեց Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում իր աջակիցների կազմակերպած հանրահավաքին, որի ժամանակ անդրադարձավ Մեքսիկայի սահմանին նախատեսվող պատի կառուցմանը:

«Այդ պատը կկառուցենք: Դեմոկրատները ցանկանում են տապալել դրա կառուցումը, սակայն հավատացեք՝ եթե նույնիսկ ստիպված լինենք դադարեցնել կառավարության աշխատանքները, միևնույն է, կկառուցենք այդ պատը»,- ասել է նախագահը:

Նախագահն իր ելույթում անդրադարձավ նաև Արիզոնա նահանգի բարձրաստիճան սենատոր Ջոն Մաքքեյնին՝ առանց վերջինիս անունը հնչեցնելու: Սենատոր Մաքքեյնի քվեարկությունը Սենատում խանգարել էր հանրապետականներին հետ կանչել Օբամաքեյր օրենքը:

Նախագահը խոսեց նաև վերջերս Շարլոթսվիլում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նրա հայտարարությունը այդ դեպքերի առնչությամբ, որի ընթացքում սպանվել է ցույցին մասնակցած մի կին, իսկ 19 մարդ՝ վիրավորվել, քննադատության էր ենթարկվել հանրության կողմից: Թրամփն իր հերթին քննադատեց մամուլը՝ ընտրովի տեղեկատվություն տրամադրելու համար:

«Նրանք չեն հաղորդում, որ ես խոսել եմ ընդդեմ ատելության, ծայրահեղականության և բռնության, ինչպես նաև խստորեն դատապարտել եմ նեոնացիզմը, սպիտակամորթ ազգայնականությունը և Կու-Կլուքս-Կլանը»,- հայտարարել է նախագահը:

Ֆինիքսում ընթացող նախագահի այցին զուգահեռ ընթանում էին Թրամփի կողմնակիցների և ընդդիմախոսների հանրահավաքները:

Թրամփի ընդդիմախոսները շարունակում են քննադատել նրա մոտեցումները:

«Այս մարդը ոչինչ չի արել: Նա հարձակվումներ է գործում ընդդեմ իր քաղաքական հակառակորդների, եւ միայն իրեն ցուցադրում»,- ասում է Թրամփի ընդդիմախոս ցուցարարներից մեկը:

Հակառակ թևի ներկայացուցիչներն էլ ընդգծում են իրենց աջակցությունը նախագահին:

«Ես այստեղ եմ, քանի որ խոսքի ազատության կողմնակից եմ: Ես աջակցում եմ մեր նախագահին և նրա գործունեությունը: Ես այստեղ եմ դրա համար»,- ասում է Թրամփի աջակից Թոմ Թիհորթոնը:

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին իսկ օրերից կարևոր մարտահրավերներից է հասարակության պառակտված լինելու հանգամանքը: Վերջին զարգացումներն ու Ֆինիքսի այցը ցույց են տալիս, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական:

Facebook Forum

XS
SM
MD
LG