Մատչելի հղումներ

Թալիբանը ստանձնել է Աֆղանստանում իրականացված պայթյունի պատասխանատվությունը


Լաշքար Գահ քաղաքի ոստիկանապետը կարծում է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի թիրախն, ըստ էության, եղել է Աֆղանստանի ազգային բանակի զինվորական ավտոշարասյունը:

Աֆղանստանի Հելմանդ նահանգում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթունի հետևանքով զոհվել է առնվազն 5, վիրավորվել՝ 38 մարդ:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է նահանգի մայրաքաղաք Լաշքար Գահում, որտեղ ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու մարդկանց մեծ բազմություն էր հավաքված:

Սպանվածների թվում կան երկու կին և զինվորականներ:

Լաշքար Գահի ոստիկանապետ Աբդուլա Ղաֆեր Սաֆի կարծիքով, բանակի ավտոշարասյունն է եղել հարձակման թիրախը.

«Քանի որ Աֆղանստանի ազգային բանակի զինվորները եկել էին Քաբուլ բանկի մասնաճյուղ իրենց աշխատավարձը ստանալու համար, նրանց ավտոշարասյունը թիրախավորվել էր մահապարտ ահաբեկչի կողմից: Այս պահի դրությամբ զոհերի և վիրավորների վերջնական թիվը դեռ հայտնի չէ »:

Թալիբանն ավելի ուշ պատասխանատվություն է ստանձնել պայթյունի համար:

XS
SM
MD
LG