Մատչելի հղումներ

Հրապարակվել է Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը


Միացյալ Նահանգների պետքարտուղարը անդրադարձել է Աշխարհում կրոնի ազատության ամենամյա զեկույցին՝ առանձնացնելով այն 7 երկրները, որտեղ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամաբ կիրառվող խտրականությունն ու չարաշահումները ամենբարձր տեղում են:

Համաձայն ԱՄՆ-ի պետքարտուղարության Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցի՝ «Դաեշ» խմբավորումը կրոնական ազատության ամենամեծ սպառնալիքներից մեկն է:

«Իսլամական պետությունը պատասխանատու է եզդիների, քրիստոնյաների և շիա մահմեդականների դեմ իրականացրած ցեղասպանության համար: Դաեշ-ը նաև պատասխանատու է նշված խմբերի, մասամբ նաև սունի մահմեդականների, քրդերի և այլ փոքրամասնությունների դեմ իրականացրած էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված հանցանքների համար»,- իր ելույթում ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Թիլերսոնը նաև նշել է, որ կրոնական հետապնդումներն ու անհանդուրժողականությունը լայն տարածում ունեն բազմաթիվ երկրներում՝ վկայակոչելով, որ աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսը ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում.

«Իրանում քրիստոնյաները, բահայի հավատքի և այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հալածանքների են ենթարկվում: Իրանը շարունակում է իր քաղաքացիներին մահապատժի ենթարկել անորոշ մեղադրանքներով:»

Պետքարտուղարության զեկույցը կոչ է անում մի շարք երկրների, այդ թվում դաշնակից Սաուդիան Արաբիային, հարգել և ապահովել բոլոր քաղաքացիների կրոնական ազատությունը:

«Այս կառավարությունը չի ճանաչում ոչ մահմեդականների կրոնական իրավունքներ, դեռ ավելին այն քրեական պատասխանատվության է ենթարկում և տուգանում հավատուրացության, աթեիզմի և իսլամն աղավաղելու համար», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ռեքս Թիլերոսոնը հատուկ քննադատության է արժանացրել հատկապես Թուրքիային, Բահրեյնին, Սուդանին, Պակիստանին եւ Չինաստանին՝ անդրադառնալով նաև Տիբեթի բուդդիստների կրոնական ազատության սահմանափակումներին և խնդրին:

Չնայած 200 երկրներում կրոնի ազատության վերաբերյալ նոր զեկույցի արձանագրած մարտահրավերներին՝ այն նաև անդրադառնում է իրավիճակի բարելավմանը այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Վիետնամը և Միացյալ Արաբական Էմիրությունները:

XS
SM
MD
LG