Մատչելի հղումներ

Որքա՞ն խելամիտ է Կիևին մահաբեր զենք առաքելու մտադրությունը


Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների այս շրաջանում Վաշինգտոնում քննարկվում է Ուկրաինային մահաբեր զենքի առաքման և ռազմական օգնության ավելացման հարցը, որը ըստ վերլուծաբանների՝ ավելի շատ հոգեբանական և քաղաքական նպատակ է հետապնդում:

Ուկրաինային մահաբեր պաշտպանական զենք տրամադրելը շրջադարձային կետ կհանդիսանա ռուս-ամերիկյան հարաբերություններում:

Մինչ այժմ, ԱՄՆ-ը միայն ոչ մահաբեր ռազմական զինատեսակներ է տրամադրել Ուկրաինային, սակայն որոշ փորձագետների կարծիքով, վաղուց ժամանակն է դիմել ավելի կոշտ քայլերի, որոնք միտված կլինեն Ռուսաստանի ագրեսիան զզպելուն, եւ կօգնեն զգոն պահել Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականներին։

«Չեմ կարծում, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը մեզ ավելի կառուցողական համագործակցության տարբերակ է առաջարկում: Գուցե կան դրա նախադրյալները, բայց ես չեմ տեսնում: Այնպես որ, կարծում եմ, ժամանակն է վերանայել ու վերարժեւորել մեր ռազմավարությունը: Ըստ իս, Ուկրաինան չի խնդրում, որ օտարերկրյա ուժեր մոտենան իր սահմաններին։ Այն պարզապես խնդրում է աջակցություն՝ պատերազմում իր եղանակներով հաղթանակ տանելու համար», - կարծում է Fianna Strategies հաստատությունից Մոլի ՄքՔյուն:

Որոշ փորձագետներ գտնում են, որ հարկավոր է հակազդել Ռուսաստանին, այն բանից հետո, երբ Մոսկվան՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած նոր պատժամիջոցների, հայտարարեց 775 ամերիկացի դիվանագատեների արտաքսման մասին:

Ինչևէ, ըննդիմախոսները անհանգստացած են, որ Ուկրաինային մահաբեր պաշտպանական զենք տրամադրելով, ԱՄՆ-ը է՛լ ավելի կսրի Կրեմլի և Վաշինգտոնի հարաբերությունների ներկա լարվածությունը:

«Կարծում եմ, ավելի խելամիտ կլինի վերանայել ուկրաինացիներին տրվող զինատեսակների ցանկն ու ռազմական օգնության փաթեթը: Պետք է հաշվի առնել, որ բարդ մարտերն արդեն անցյալում են, ու հեռանկատ լինելով՝ կենտրոնանալ ուկրաինական բանակի հզորացման և երկարաժամկետ սպառազինման վրա», - գտնում է CNA կորպորացիայից Մայքլ Քոֆմանը:

ԱՄՆ-ի կողմից ուկրաինական բանակին նոր զինատեսակների տրամադրումը Կիևեի համար ավելի շատ քաղաքական եւ բարոյական խթան կհանդիսանա, գտնում են վերլուծաբանները:

Ըստ կանխատեսումների՝ Սերգեյ Լավրովը չի շրջանցի այս հարցը ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քըրտ Վոլքերի հետ Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում:

XS
SM
MD
LG