Սպիտակ տունը Վաշինգտոնի ամենահայտնի տեսարժան վայրերից է:
Սակայն չորեքշաբթի օրը Սպիտակ տան մոտ հայտնվել է մեկ այլ տեսարժան նմուշ, որը իր վրա է կենտրոնացրել շատերի ուշադրությունը: Սպիտակ տան դիմաց գտնվող պուրակում մի ակտիվիստ տեղադրել է փչովի հսկա մի թռչուն, որը արտաքնապես նման է նախագահ Թրամփին և ունի նույն սանրվածքը: Թռչունը տեղադրվել է ուղիղ Սպիտակ տան դիմաց և լավ տեսանելի է այստեղից:
Այն տեղադրած ակտիվիստը Կալիֆորնիայից վավերագրական տեսաֆիլմերի հեղինակ Թառանգ Սինգղ Բրարն է:
«Այս նմուշը պատրաստել է սիեթլաբնակ նկարիչ Քեյ Սի Լաթիլոսը: Նա շատ լավ նկարիչ է և ուղարկում է իր գործերը Չինաստան՝ այնտեղ պատրաստելու համար: Ես գնեցի այն և ուղարկեցի Վաշինգտոն: Այս նմուշը խոսում է ինքն իր մասին: Նախագահի ամեն օր հնչեցրած ստախոսությունները նման են այս Դոն անունով թռչնին»,- ասում է Բրարը:
Նախագահը չի տեսել հսկա այս թռչնին, քանի որ այս պահին աշխատանքային իր արձակուրդն է անցկացնում Նյու Ջերսիում: Նրա բացակայության ընթացքում Սպիտակ տանն անցկացվում են վերանորոգումներ:
Facebook Forum