Մատչելի հղումներ

Պեկինը կզրկի Փհենյանին մեկ միլիարդ դոլար եկամտից


people walk beneath portraits of late leaders, Kim Il Sung, left, and Kim Jong Il, in Pyongyang, North Korea, April 18, 2017.
people walk beneath portraits of late leaders, Kim Il Sung, left, and Kim Jong Il, in Pyongyang, North Korea, April 18, 2017.

Հյուսիսային Կորեան հրաժարվում է կատարել միջազգային հանրության պահանջը իր միջուկային ծրագրի և ագրեսիվ գործողությունների դադարեցման մասին: ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները Փհենյանի դեմ, կապված վերջինիս հրթիռների փորձարկումների հետ, ոտնահարում են երկրի ինքնիշխանությունը:

Մանիլայում ընթացող անվտանգության ֆորումի մասնակիցներին Հյուսիսային Կորեան հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային ու հրթիռային ծրագրերից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը կոչ է արել Հյուսիսային Կորեային ցուցաբերել պատրաստակամություն երկխոսությանը հրթիռային փորձարկումների դադարեցման միջոցով: Չինաստանն, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է հետևել սահմանված պատժամիջոցներին և պատրաստվում է զրկել Հյուսիսային Կորեային 1 միլիարդ դոլարի հասնող տարեկան եկամտից, որը ձևավորվում է Փհենյանի արտահանումից: Այդ գումարները Փհենյանը օգտագործում է իր բալիստիկ ու միջուկային ծրագրերի զարգացման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG