Մատչելի հղումներ

Փհենյանը սպառնում է Վաշինգտոնին՝ ի պատասխան ՄԱԿ-ի պատժամիջոցների բանաձևի ընդունմանը


지잔 5일 미국 뉴욕 유엔 본부에서 안보리가 회의를 열고 새 대북제재 결의 2371호에 투표하고 있다.
지잔 5일 미국 뉴욕 유엔 본부에서 안보리가 회의를 열고 새 대북제재 결의 2371호에 투표하고 있다.

Ի պատասխան Հյուսիսային Կորեայի հրթիռների նոր փորձարկումների ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև՝ ընդլայնելով պատժամիջոցները Փհենյանի դեմ: Նոր պատժամիջոցները շուրջ մեկ երրորդով կնվազեցնեն Հյուսիսային Կորեայի արտահանումներից ստացվող եկամուտները:

Իր հերթին Փհենյանն արձագանքել է Անվտանգության խորհրդի որոշմանը ՝ ընդգծելով, որ այն կոպիտ խախտում՝ ուղղված ընդդեմ իրենց ինքնիշխանության: Հյուսիսային Կորեան հրաժարվել է դադարեցնել իր միջուկային ծրագիրը և իրավիճակի սրման մեջ մեղադրել Միացյալ Նահանգներին՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին «նրա գործած հանցագործությունների համար»:

Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Հյուսիսային Կորեան մերժել է բանակցությունները վերսկսելու Սեուլիառաջարկը՝ այն անվանելով «անազնիվ»:

Միացյալ Նահանգները, որը կազմել էր ՄԱԿ-ի պատժամիջոցների մասին ընդունված բանաձևի նախագիծը, կոչ է արել Հյուսիսային Կորեային հրաժարվել հրթիռների փորձարկումներից: Այս խնդրին է անդրադարձել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ելույթ ունենալով Մանիլայում ընթացող Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության ֆորումին:

«Հյուսիսային Կորեայի՝ բանակցություններին պատրաստ լինելու ամենալավ ազդանշանն այն է, որ նրանք դադարեցնեն հրթիռների արձակումը»,- ասել է պետքարտուղարը:

Թիլերսոնն ընդգծել է, որ բանաձևի քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ այս հարցում միջազգային հանրությունը միակարծիք է, ներառյալ Չինաստանն ու Ռուսաստանը:

«Կարծում եմ աշխարհը նաև Չինաստանին և Ռուսաստանին է հայտնում իր տեսակետն այն մասին,որ իրենցից սպասում ենք, որ կանեն հնարավորինս, որպեսզի Հյուսիսային Կորեան հասկանա ապագա հետևանքները և որպեսզի վերջինիս վերադարձնեն բանակցային սեղանին»,- նշել է Թիլերսոնը:

Փհենյանի հարցում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումները նախկինում տարբերվում էին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի մոտեցումներից, սակայն վերջին ամիսներին նրանք ևս միացել են բռնակալ վարչակարգին ուղղված կոչերին հրթիռային ծրագրի դադարեցման մասին:

Իր հերթին Սպիտակ տունը տեղեկացնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ այս հարցի շուրջ: Նախագահ Թրամփը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ կիրականացվեն և կոչ արել միջազգային հանրությանը նպաստել դրան:

Facebook Forum

XS
SM
MD
LG