SpaceX ընկերության հիմնադիր, կանադա-ամերիկացի գործարար, ճարատարագետ և գյուտարար, էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն արդեն անցել է Model 3 էլեկտրամեքենայի զանգվածային արտադրությանը:
Երկար սպասված բյուջետային Tesla Model 3 էլեկտրամեքենայի զանգվածային արտադրությունն արդեն իրականություն է: Tesla ընկերությունը մինչև տարեվերջ պատրաստվում է արտադրել Model 3 տեսակի 20 հազար էլեկտրամեքենա:
Առայսօր` 35 հազար դոլար արժողությամբ Model 3-ը ձեռք բերելու 500 հազար հայտ է ներկայացվել Tesla-ին, սակայն նախնական պատվերների մեծ թվի պատճառով՝ գնորդները կկարողանան վայելել իրենց Model 3 էլեկտրամոբիլը 2018 թվականից ոչ շուտ:
Model 3 էլեկտրամեքենայի առաջին 30 երջանիկ սեփականատերերը Tesla ընկերության աշխատակիցներն են ում: Tesla ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկը անձամբ է փոխանցել նրանց Model 3 էլեկտրամեքենայի բանալիները:
Թեեւ Tesla Model 3-ի բոլոր տեխնիկական առանձնահատկությունները մինչ այժմ չեն բացահայտվել, հայտնի է, որ մեկ լիցքավորմամբ էլեկտրամեքենան կկարողանա անցնել մոտ 500 կմ ճանապարհ, ինչպես նաեվ` 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 6 վայրկյանում:
Մեքենան լիցքավորելու համար վարորդները կարող են օգտվել Supercharger լիցքավորման կայաններից: Մինչև 5 ուղևորի փոխադրման համար նախատեսված Model 3-ի բեռնախցիկները տեղակայված են էլեկտարկան մեքենայի առջևի և հետևի մասերում, քանի որ Model 3-ը չունի ավանդական ներքին այրման շարժիչ:
Ըստ կանխատեսումների՝ էլեկտրամոբիլը կունենա մի քանի տարբերակ, որի մանրամասները հայտնի կդառան մոտ ապագայում:
Նշենք նաև, որ Tesla ընկերությունն իր պագան մեծապես կապում է Model 3 էլեկտրամոբիլի կոմերցիոն հաջողությունից: