Մատչելի հղումներ

Մտածու՞մ է արդյոք ԱՄՆ-ի արտգործնախարարը հրաժարական ներկայացնելու մասին


Մտածու՞մ է արդյոք ԱՄՆ-ի արտգործնախարարը հրաժարական ներկայացնելու մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:00 0:00

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը հերքում է այն լուրերը, ըստ որոնց արտաքին գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է ներկայացնել հրաժարական։

Արտգործնախարարության խոսնակ Հեդըր Նոուերթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե այս մասին տարածված խոսակցություններն ապատեղեկատվություն են, եւ որ պետքարտուղարը մտադիր է մնալ Պետդեպարտամենտում։ Նա ավելի ուշ հավելել է, ասելով, թե պետքարտուղար Թիլերսոնը ուղղորդվում է նախագահի որդեգրած քաղաքականությամբ՝ համապատասխան նախարարի իր պարտավորություններին։

''CNN" գործակալությունն այս շաբաթ էր հաղորդել այն մասին, որ բարեկամական նեղ շրջանակում Թիլերսոնն արտահայտել էր Պետդեպարտամենտում մինչեւ այս տարեվերջ ծառայելու իր մտադրության մասին, սակայն՝ նշել, որ աստիճանաբար ավելի ու ավելի է հիասթափվում արտաքին քաղաքականության բնագավառում նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տեսակետների տարբերությամբ։

Թիլերսոնի հնարավոր պաշտոնաթողության մասին լուրեր են տարածվում այսօր, երբ փոքր չէ արդարադատության նախարարի պաշտոնից Ջեֆ Սեշընզի պաշտոնաթողության հնարավորությունը։ Թրամփը վերջինիս մեղադրում է Ռուսաստանի հետ կապված հետաքննությունից ինքնաբացարկ հայտարարելու մեջ։


Facebook Forum

XS
SM
MD
LG