Մատչելի հղումներ

​Թրամփի որդու և Վեսելնիցկայայի հանդիպումը՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում


ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի որդու և ռուս փաստաբանի միջնորդավորված գաղտնի հանդիպումը այս շաբաթ կրկին հանրային քննարկումների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:

Թրամփը շարունակում է պաշտպանել իր ավագ որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին, ով 2016 թվականի հունիս ամսին հանդիպել էր Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուս փաստաբանի հետ՝ ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին խոցելի և գաղտնի տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփ կրտսերի և ռուս փաստաբան Նատալիա Վեսելնիցկայայի գաղտնի հանդիպումը կազմակերպվել էր միջնորդի միջոցով, ով կապվել էր նախագահի որդու հետ էլեկտրոնային նամակով ու տեղյակ պահել վերջինիս, որ տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որը հարված կհասցներ Քլինթոնի քաղաքական հեղինակությանը:

Չնայած Դոնալդ Թրամփ կրտսերի պնդմանը, որ Վեսելնիցկայան հանդիպման ընթացքում ոչ մի արժեքավոր տեղեկատվություն չի փոխանցել՝ այս նոր բացահայտումը նոր ալիք է հաղորդել Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի համաձայնության մասին գործի հետաքննությանը:

XS
SM
MD
LG