Իրբիլից ոչ հեռու գտնվող Բահարկայի փախստականների համար ճամբարում բնակվում է մոտ 4000 մարդ, ովքեր տեղահանվել են այստեղ Հյուսիսային Իրաքից: Նրանք այն հազարավոր փախստականներից են, ովքեր լքել են քրդական այդ շրջանները Մոսուլի համարա Դաեշ-ի դեմ մղվող ռազմական գործողությունների ընթացքում: Նրանցից ոմանք չեն ցանկանում վերադառնալ: Փախստական Նադիա Ալիի ամուսինը զոհվել է Մոսուլում:
«Ես այնտեղ տուն չունեմ: Գերադասում եմ ապրել նման պայմաններում, քան վերադառնալ մի քաղաք, ուր չկա անվտանգություն»,- ասում է կինը:
Շատերն այստեղ կորցրել են իրենց հարազատներին, իսկ նրանց տները ավերվել են Դաեշ-ի դեմ կռիվների ժամանակ: Այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ լարված:
«Իրաքի վարչապետն ասում է՝ վերադարձեք: Եթե ես չունեմ գումար, ինչպե՞ս վերադառնամ», - ասում է Մոսուլից մի փախստական:
Բացի այդ, հարաբերությունները կրոնական տարբեր խմբերի, մասնավորապես սունիների ու շիաների միջև շարունակում են մնալ հակասական: Ոմանք հրաժարվում են իրենց համարել իրաքցի: Այս ամենն էլ ավելի է դժվարացնում կառավարության գործունեությունը, մասնավորապես ճամբարների վերացման հարցում:
Facebook Forum