Մատչելի հղումներ

Ամերիկացի զինվորականը մեղադրվում է ահաբեկչության մեջ


Հուլիսի 13-ին, Հոնոլուլուի դաշնային դատարանը ծանոթանալու է ահաբեկչության մեջ մեղադրվող ամերիկացի զինվորականի դատական գործի մանրամասներին:

Հինգշաբթի օրը Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլուի դաշնային դատարանը պատրաստվում է լսել՝ վերջերս ահաբեկչության գործով ձերբակալված ամերիկացի զինվորականի վկայությունը:

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել էր Իկայկա Քենգին, այն բանից հետո, երբ բացահայտվել էր բազմաթիվ մարդկանց սպանելու ցանկության մասին նրա նամակագրությունն ու կապը՝ Իսլամական պետության հետ:

Մեղադրյալի բանակային ընկերոջ խոսքերով, Քենգը երբեք նախկինում Դաեշ-ին սատարելու մասին չի խոսել:

«Ես երբեք այդպիսի տպավորություն չեմ ստացել նրանից: Նա երբեք ծայրահեղական կարծիքներ ու մտքեր չի արտահայտել իմ ներկայությամբ»,- ասել Քենգի բանակային ընկեր Դասթին Լիլզը:

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդմամբ՝ Իկայկա Քենգը ռազմական կարևորության հույժ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Դաեշ-ի անդամ ներկայացած իրենց գաղտնի գործակալին:

Քենգի շահերը ներկայացնող փաստաբանի կարծիքով, իր պաշտպանյալը ունի պատերազմի հետևանքով առաջացած լուրջ հոգեբանական խնդիրներ:

XS
SM
MD
LG