Մատչելի հղումներ

Փհենյանը բավարարված է ICBM միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումով


Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պաշտոնական Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը հաջողված է որակել:

Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեքշաբթի օրը Մոսկվայում խոստացել են ամրապնդել իրենց դաշինքն ընդդեմ Հյուսիսային Կորեայի:

«Մենք պայմանավորվել ենք ավելի հետևողական գտնվել կորեական խնդրին առնչվող մեր համատեղ ջանքերում։ Մասնավորապես՝ հիմնվելով Ռուսաստանի առաջարկած քայլ առ քայլ ծրագրի եւ Փհենյանի ապամիջուկայնացման ուղղությամբ Չինաստանի առաջ քաշած գաղափարների վրա, չանտեսելով նաև ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Պաշտոնական Փհենյանը նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը հաջողված է որակել։ Նշենք, որ Ճապոնական ծովն ընկած հրթիռի հնարավորությունները մինչ օրս անհայտ են:

Հիշեցնենք, որ այս տարի սա Հյուսիսային Կորեայի 11—րդ հրթիռային փորձարկումն էր: Ըստ Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության՝ փորձարկված ICBM միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը ունակ է հասնել մինչև ԱՄՆ-ի տարածք:

Դոնալդ Թրամփը, վկայակոչելով Փհենյանի նոր հրթիռային փորձարկումը, իր թուիթերյան էջում գրել էր, - «Հյուսիսային Կորեան մեկ այլ հրթիռ է փորձարկել: Ի՞նչ է, այդ տղան ուրիշ անելիք չունի»:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Իննի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համբերության բաժակն արդեն լցվել է.

«Ռազմավարական համբերատարության ժամանակաշրջանը ձախողվել է ու ավարտվել»:

Հյուսիսային Կորեայի սպառնալիքը, ամենայն հավանականությամբ, կլինի G-20 անդամ երկրների գագաթնաժողովի քննարկումների առանցքային խնդիրներից մեկը:

XS
SM
MD
LG