Մատչելի հղումներ

​Միացյալ Նահանգներում նշում են  Անկախության օրը


Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգներում նշում են ԱՄՆ-ի ծննդյան տարեդարձը՝ Անկախության օրը: Այս տարի նույնպես ազգային տոնակատարությունների անբաժան մասն են կազմում համերգային ծրագրերը, շքերթներն ու հրավառությունը:

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ ի ծննդյան օրը, Վաշինգտոնի Կապիտոլիումի մերձակա փողոցները անվտանգության նկատառումներով բաց են միայն հետիոտների համար:

Չնայած Թրամփի նախագահության անցած 6 ամսիների ընթացքում առաջացած հասարակական բևեռեցմանն ու ներքաղաքական լարված մթնոլորտին՝Վաշինգտոնի հյուրերը խանդավառությամբ սպասում են ԱՄՆ-ի անկախության օրվան նվիրված միջացառումներին և ավանդական դարձած հրավառությանը:

«Նախագահը շատ կոշտ բնավորություն ունի ու մենք՝դեմոկրատներն ու հանրապետականները, ներկայումս բարիադրացիական հարաբերությունների մեջ չենք»,-գտնում է պուերտոռիկացի Մարանգելին:

«Թրամփը ջանք չի խնայում փակ դռների հետևում հարցերը գլուխ բերելու ուղղությամբ: Կարծում եմ մարդիկ շուտով կսկսեն նկատել այն դրական փոփոխությունները,որոնք տեղի են ունենում: Հուսով եմ մի քանի տարի հետո մեր երկիրը նորից ոտքի կկանգնի», - ասում է Նյու Յորք նահանգի Լանքաստեր քաղաքից Մայք Ռեփկան:

«Երկու կողմերն էլ պայքարում են, բայց ամեն ինչ լավ է՝ բոլոր ամերիկացիների համար», - ասում է Մայքը Չիկագոյից:

Անկախության օրը նշում են ամերիկյան երազանքի օրը:

«Կարծում եմ ազատատենչ ժողովրդի արժեքներն իրական են և նպատակները միշտ էլ կարող ես կյանքի կոչել, եթե ունես դրա տեսլականն ու իրագործելուհամար անհրաժեշտ ներուժը: Սա է այս երկրի յուրահատկությունը»,- կարծում է Շեքար Բոչան Նյու Ջերզի նահանգից:

«Մարդկանց թվում է, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, բայց, երբ տեսնում ես՝ ինչ է կատարվում աշխարհում, ամեն ինչ այդքան էլ վատ չէ»:

Այնուամենայնիվ, Անկախության օրը ԱՄՆ-ում ազգային տոն է: Մարդկանց մեծ մասը այս օրը անցկացնում են իրենց ընտանքիների, հարազատների և մտերիմների հետ: Եվ, իհարկե, ինչ Անկախության օր առանց շքերթի, երաժշտության և հրառավռության:

XS
SM
MD
LG