Իսլամական պետության դե-ֆակտո մայարաքաղաք Ռաքքայի կենտրոնական հատվածում՝ Հին քաղաքում, ընթանում են վերջին ամիսների ամենակատաղի մարտերը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկուշաբթի օրը «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքը «ծանր դիմադրություն են ցույց տվել ԴԱԵՇ-ին»: Օդուժը մասնավորապես թիրախավորել է Ռաֆիքա պատի մերձակա տարածքը, որտեղ կենտրոնացած է եղել ԴԱԵՇ-ի զինյլաններին պատկանող մեծ քանակությամբ ականներ, ռումբեր և այլ տեսակի զինտեխնիկա:
Դաշինքի խոսնակ գնդապետ Ռայըն Դիլլիոնին հայտարարել է, որ զորամիավորումներն անում են առավելագույնս Ռաքքայի «խաղաղ բնակչությանը պաշտպանելու» , ինչպես նաև՝ քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանման ողղղությամբ:
Հիշեցնենք, որ ԴԱԵՇ-ի զինյալների բարբարոսությունների հետևանքով թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում վերջին տարիներին ոչնչացվել են պատմամշակությաին մեծաքանակ կոթողներ: Անցած ամիս Իրաքի զինված ուժերի կողմից Մոսուլ քաղաքի կենտրոնը ազատագրելուն ուղղված հատուկ գործողությունների ժամանակ ոչնչացվել էր նաև Մոսուլի պատմական Ալ-Նուրի մզկիթը, որի համար խմբավորումը մեղադրում է ԱՄՆ-ին: