Մատչելի հղումներ

Թրամփը վերստին անդրադարձել է անօրինական ներգաղթյալներին


Դոնալդ Թրամփը հանդիպել է անօրինական ներգաղթյալների կողմից սպանված երեխաների ծնողներին, և կրկին անդրադարձել ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության խստացմանը:

Չորեքշաբթի օրը Թրամփը հանդիպել է անօրինական ներգաղթյալների կողմից սպանված մի քանի երեխաների ծնողներին:

«Իմ տասնութամյա որդին՝ Ջոշուան, 2010 թվականի նոյեմբերին դաժանաբար սպանվել է, որից հետո նրա մարմինն այրվել է ԱՄՆ-ում ապորինի գտնվող դաժան մարդասպանի կողմից», - Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում պատմել է սպանվածի մայրը՝ Լորա Վիլքերսոնը:

«Մարդասպանը, անցած տասնհինգ տարիների ընթացքում գողության համար արտաքսվել է ԱՄՆ-ից չորս անգամ: Արդեն գիտենք, որ այն զենքը, որով որդիս սպանվել է, նա ձեռք էր բերել սպանությունից մի քանի շաբաթ առաջ մեկ այլ գողության ժամանակ», - պատմել է մեկ այլ սպանվածի հայրը:

Հանդիպման ընթացքում սպանվածների հարազաատները ընդգծել են, որ իրենց երեխաները դեռ ողջ կլինեին, եթե մարդասպանները ժամանակին բանտարկված կամ կամ արտաքսված լինեին ԱՄՆ-ից: Թրամփը նշել է, որ իրավապահ մարմինները օպերատիվ կերպով աշխատում են ապօրինի ներգաղթյալների և հանցախմբերի բացահայտման և արտաքսման ուղղությամբ:

«Վատ մարդկանց մեծ մասին, մոտ 50 տոկոսին, մենք արդեն արտաքսել ենք: Մենք փորձում ենք հնարավորինս արագ գործել ու մաքրել քաղաքները», ասել է Թրամփը:

Շատ ամերիկացիներ խտրական և հակասահմանադրական են որակում անօրինական ներգաղյալների վերաբերյալ Թրամփի այս կոշտ դիրքորոշումը ու գտնում, որ այն հասարակությանը տանում է երկփեղկման՝ վնաս հասցնելով երկրի տնտեսությանը:

«Մենք բոլորս դատարանում փոխանցելու ենք դատավորին, որ դեմ ենք այս ամենին, քանի որ օրենքը խտրականություն է սերմանում: Այն վտանգում է մեր համայանքների անտանգությունը և պառակտում մեր ընտանիքները», - ասում է «Քաղաքացիական իրավունք» նախաձեռնությունից Միմի Մարզիանին:

Ներգաղթի և մաքսային վարչության տնօրեն Թոմաս Հոմմանը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ ոչ մի անօրինական ներգաղթյալ չպետք է ԱՄՆ-ում իրեն «լավ զգա»:

Թրամփի վարչակազմը գտնում է, որ ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության խստացումը կծածկի օրենքի այն բացթողումները, որոնք հանցավոր խմբավորումները ներկայումս օգտագործում են Միացյալ Նահանգներում թմրամիջոցների ներկրման և այլ հանցավոր գործունեություն ծավալելու համար:

XS
SM
MD
LG