Մատչելի հղումներ

Չորեքշաբթի օրը կվերսկսվեն Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցությունները


Շվեյցարիայի Քրանս Մոնտանա քաղաքում հունիսի 28-ին կվերսկսվեն Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցությունները՝Կիպրոսի թուրքական և հունական հատվածների առաջնորդների, ինչպես նաև Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ:

Հունիսի 28-ին Շվեյցարիայի Քրանս Մոնտանա քաղաքում կվերսկսվեն Կիպրոսի հիմնախնդրի շուրջ կղզու թուրքական և հունական հատվածների առաջնորդների միջև բանակցությունները, որը ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդի՝ «յուրահատուկ հնարավորություն է» ճգնաժամի հանգուցալուծման համար:

Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարները մինչև այս շաբաթվա վերջը կգտնվեն Շվեյցարիայի լեռնային հանգստավայրում, Կիպրոսի թուրքական և հունական հատվածների առաջնորդների՝ Նիկոս Անաստասիադեսի և Մուսթաֆա Աքինջի հետ անվտանգության հարցերով քննարկումներին մասնակցելու նպատակով:

Կիպրոս կղզին բաժանված է մնում 1974 թվականից ի վեր՝ Թուրքիայի ներխուժումից և հեղաշրջման անհաջող փորձից հետո: Միջնորդների կարծիքով երկու կողմերը, ավելի քան երբեւէ, մոտ են հիմնախնդրի կարգավորմանը:

Բանագնացների նպատակը միավորված դաշնային Կիպրոսի ստեղծման շուրջ ընդհանուր հայտատարարի գալն է, ինչը կարող է նաև հստակեցնել Թուրքիայի հետ Եվրոպայի հարաբերությունների ապագան:

XS
SM
MD
LG