Մատչելի հղումներ

Սպիտակ տունը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Հնդկաստանի վարչապետի պատվին


Trump US India
Trump US India

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր բանակցություններն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ որակել է «չափազանց հաջող և պտղաբեր»: Հնդկաստանի վարչապետը հյուրընկալվել էր Սպիտակ տանը:

Քննարկման առաջնային թեմաներից էին անվտանգության հետ կապված հարցերը: Վարչապետ Մոդին հայտարարել է, որ երկու երկրներն ուժեղացնում են համագործակցությունը, ներառյալ հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը տեղեկության փոխանակման ոլորտում:

«Իմ և նախագահ Թրամփի հիմնական առաջնահերթություն է պաշտպանել մեր հասարակություններն ահաբեկչության նման գլոբալ մարտահրավերներից: Մեր նպատակն է ուժեղացնել համաշխարհային երկու ժողովրդավար երկրները՝ ԱՄՆ-ը և Հնդկաստանը»,- ասել է վարչապետ Մոդին:

Թրամփի խոսքերով Հնդկաստանն ու ԱՄՆ-ը կարող են լավ օրինակ ծառայել այլ երկրների համար, թե ինչպես պետք է համագործակցել միասնական սպառնալիքի չեզոքացման համար:

«Մենք կոչնչացնենք ծայրահեղ իսլամական ահաբեկչությունը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Հնդկաստանը պատրաստվում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան հատուկ անօդաչու թռչող սարքեր հնդկական ռազմական նավատորմի համար: Ամերիկյան կողմը գոհունակություն է հայտնել այս համաձայնագրի կապակցությամբ:

«Ոչ ոք բացի մեզանից այդքան լավ ռազմական սարքավորում չի արտադրում: Ուստի մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել»,- ասել է նախագահ Թրամփը:

Չնայած այցը չէր համարվում պետական՝ այն բավականին հաջող է անցել երկրի առաջնորդների համար: Վարչապետ Մոդին առաջին օտարերկրյա առաջնորդն է, ում պատվին նախագահ Թրամփը ճաշկերույթ է կազմակերպել Սպիտակ տանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG