Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ընդգծել են, որ Փհենյանը շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի և տարածաշրջանի համար, և կոչ արել Չիանստանին՝ ավելացնել դիվանագիտական և տնտեսական ճնշումները Փհենյանի վրա:
Տարածաշրջանային անվտանգության հարցերով քննարկումների շրջանակներում Միացյալ նահանգները կոչ է արել Չինաստանին ավելի հաստատակամ գտնվել Հյուսիային Կորեայի դեմ տնտեսական և դիվանագիտական ճնշումների կիրառման ուղղությամբ, սակայն ռազմական վերլուծաբանների կարծիքով Չինաստանը դժվար գնա կոշտ քայլերի՝ հաշվի առնելով Փհենյանի և Պեկինի ռազմավարական հարաբերությունները:
Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Սթիվ Մաթիսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել են, որ Հյուսիային Կորեան շարունակում է ԱՄՆ-ի համար լուրջ սպառնալիք հանդիսանալ:
«Մեր խորին համոզմամբ, հանուն տարածաշրջանային անվտանգության՝ Չինաստանը պարտավոր է ավելացնել տնտեսական և քաղաքական ճնշումները Փհենյանի վրա: Փողերի լվացման, կիբեր հանցագործությունների և այլ ճանապարհներով Հյուսիային Կորեան գտնում է ուղիներ իր ռազմական ծրագրերի ֆինանսավորման համար: Մենք պետք է ավելացնենք մեր ջանքերը այս և այլ ֆինանսական աղբյուրները բացահայտելու և կասեցնելու ուղղությամբ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի անդամ երկրները ջանք չեն խնայում այս ուղղությամբ: հույս ունենք , որ Չիանաստանը նույնպես կմիանա այդ երկրներին» - հայտարարել է Թիլերսոնը:
Պեկինում Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Չինաստանը անում է առավելագույնս Հյուսիային Կորեայի հանդեպ պատժամիջոցների կիրառման հարցում:
«Չինաստանը ջանք չի խնայել Կորեական թերակղզու ապամիջուկայնցման ուղղությամբ՝որդեգրելով բավականին պրոակտիվ և կառուցողական դիրքորոշում: Ցանկանում եմ կրկնել, որ վերջին շրջանում Փհենյանի հետ բանակացություններում ստեղծված լարվածության նվազեցմանն ուղղված մենք արել և անում ենք հնարավորինս ամեն ինչ: Մենք փորձում ենք լսել բոլոր առաջարկները, և ակնկալում ենք մյուս երկրների աջակցությունն ու ըմբռնումը:»
Փհենյանը Վաշինգտոնում կայացած քննարկումների օրակարգում էր հայտնվել այն բանից հետո, երբ ամերիկացի ուսանող Օթո Վարմբիերը, ով ավելի քան մեկ տարի գտնվում էր հյուսիսկորեական բանտում, կոմայի մեջ վերադարձվել էր իր ընտանքին և մահացել ԱՄՆ-ում օրեր առաջ: