Մատչելի հղումներ

Թրամփը վերանայում է Օբամայի համաձայնագիրը Կուբայի հետ


President Donald Trump walks from Marine One to board Air Force One for a trip to Miami to deliver a speech on Cuba policy, June 16, 2017, at Andrews Air Force Base, Md.
President Donald Trump walks from Marine One to board Air Force One for a trip to Miami to deliver a speech on Cuba policy, June 16, 2017, at Andrews Air Force Base, Md.

Նախընտրական շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հայտարարել էր, որ պատրաստվում է վերանայել նախագահ Բարաք Օբամայի համաձայնագիրը Կուբայի հետ:

«Մենք չեղյալ կհայտարարենք Օբամայի միակողմանի համաձայնագիրը Կուբայի հետ, որը ստորագրվել է միայն նրա հրամանագրի միջոցով: Մենք պետք է ստանանք այնպիսի համաձայնագիր, որը մեզ համար շահավետ է և որին արժանի են Կուբայի ու մեր ժողովուրդները»,- հայտարարել էր Թրամփը:

2014 թվականին նախագահ Օբաման հայտարարեց, որ համաձայնության է հասել Կուբայի առաջնորդի եղբայր Ռաուլ Կաստրոյի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգման հետ կապված:

«Մենք վերջ կտանք հնացած այս մոտեցումներին, որոնք տասնամյակներ շարունակ խանգարել են հետապնդել մեր շահերը և կսկսենք բարելավել մեր երկու երկրների միջև հարաբերությունները»,- ասել էր նախագահ Օբաման:

«Հեղափոխական կառավարությունը պատրաստ է առաջ շարժվել դեպի հարաբերությունների բարելավում: Համոզված եմ՝ երկու երկրները կարող են համագործակցել և քաղաքավարի առնչվել միմյանց հետ հանուն ընդհանուր շահերի՝ անտեսելով ներկա և ապագա մեր անհամաձայնությունները»,- ասել էր Ռաուլ Կաստրոն:

Համաձայնագիրը, որը կնքվել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի միջնորդությամբ, կոչ էր անում վերաբացել դեսպանությունները, փոխանակել գերիներին և թեթևացնել բանկային գործունեության, ինչպես նաեւ Կուբա այցելելու սահմանափակումները:

Ամերիկյան մի շարք օրենսդիրներ քննադատել էին Օբամայի համաձայնագիրը:

«Սպիտակ տունը տվել է ամեն ինչ և փոխարենը ստացել շատ քիչ: Նրանք չեն ստացել հակառակ կողմի հավաստիացումն ազատ մամուլի, խոսքի և ընտրությունների անցկացման մասին»,- ասել է սենատոր Մարկո Ռուբիոն, ում ծնողները Կուբայից են:

Համաձայնագիրը քննադատել է նաև Կուբայի առաջնորդին ընդդիմադիր խումբը:

«Օբաման կարծում է, որ այն շահավետ է Կուբայի ժողովրդի համար, սակայն իրականում դա այդպես չէ: Այն շահավետ է միմիայն Կուբայի կառավարության համար»,- ասում է Բերտա Սոլերը Ladies in White խմբից։

Համաձայնագրի ստորագրումից ի վեր ամերիկյան որոշ ընկերություններ սկսել են գործարքներ կնքել Կուբայում հեռահաղորդակցման, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Բացի այդ, աճել է նաեւ Կուբա մեկնող ամերիկյան զբոսաշրջիկների թիվը:

Կուբան իր հերթին ակնկալում է ամերիկյան ռազմակայանի վերադարձ Գուանտանամո և ամերիկյան առևտրային էմբարգոյի վերացում:

Facebook Forum

XS
SM
MD
LG