Մատչելի հղումներ

Չնայած Թուրքիայի կոշտ քննադատությանը՝ Ռաքքայում թեժ բախումներ են սպասվում 


«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի ջոկատայինները պատրաստվում են վերջնականախես ազատագրել ԴԱԵՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաք Ռաքքան:

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ուժերը մուտք են գործել Իսլամական պետության դե-ֆակտո մայրաքաղաք Ռաքքա՝ ազդարարելով ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ամենաթեժ մարտերի սկիզբը, որի նպատակը մեկն է՝ վերջանակապես ազատագրել քաղաքը ԴԱԵՇ-ի վերահսկողությունից:

Հիմնականում քուրդ ջոկատայիններից բաղկացած «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի հրամանատարները նշում են, որ մարտերը դաժան և բավականին ծախսատար են լինելու:

«Ռաքքան ԴԱԵՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է, այնպես որ նրանք նախապատրաստվում են անզիջում ու լայնածավալ պայքարի՝ ստորգետնյա թունելների, ականների, տարատեսակ պայթուցիկների, տանկերի և մահապարտների միջոցով: Ինչևէ, մենք էլ մեր հերթին, բոլոր առումներով, պատրաստ ենք դիմադրութանը ու մարտահրավերներին», հայտարել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF)-ի հրամանատարներից Կլառա Ռաքան:

Սիրիայի Ռաքքա քաղաքը 2014 թվականի հունվար ամսից գտնվում է ԴԱԵՇ-ի վերահսկողության տակ: Չնայած Թուրքիայի կոշտ քննադատությանը՝ ԱՄՆ-ի հովհանավորությամբ, «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի ջոկատներին վերջին ամիսներին հաջողվել էր մեծ առաջխաղացում գրանցել և ազատագրել ԴԱԵՇ-ի վերահսկողությյան տակ գտնվող մարտավարական առումով կարևոր դիրքեր: Հիշեցնենք, որ պաշտոնական Թուրքիան «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքը ահաբեկչական խմբավորում էր որակել:

«Մեծ ճնշման տակ են հայտնվում բոլորը, ովքեր տեսնում են, թե ինչպես է աջակցություն ցուցաբերվում ահաբեկչական կազմակերպություններին, որոնք պատասխանատու են՝ խաղաղ բնակիչների սպանությունների, էթնիկ զտումների և բազմաթիկ պայթյունների համար: Բոլոր նրանք, ովքեր արդարացնում են ահաբեկչական խմբավորումների գործողությունները հանուն իրենց տարածաշրջանային քաղաքականության և շահերի՝ շուտով կգիտակցեն իրենց ճակատագրական սխալը»:

Ներկայումս չկա ստույգ տեղեկատվություն զոհերի,կամ վիրավորների վերաբերյալ, սակայն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հրամանատարների խոսքերով՝ ԴԱԵՇ-ը հազարավոր խաղաղ բնակիչների ոգտագործում է որպես կենդանի վահան: Ըստ որոշ աղբյուրների՝ այս պահի դրությամբ, շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Ռաքքան ամբողջությամբ հոսանքազրկված է, խաթարված է քաղաքի ինտերնետային կապը:

XS
SM
MD
LG