Մատչելի հղումներ

Զինված հարձակում Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա


Թեհրանում` Խոմեյնիի դամբարանի ներսում, ինչպես նաև՝ Իրանի խորդարանում զինված ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման և հրաձգության հետևանքով կան տուժածներ և զոհեր:

«Իսլամական պետությունը» պատասխանատվություն է վերցրել չորեքշաբթի օրը Իրանի հիմնադիր իմամ Այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրա զինված հարձակման և պայթյունի, ինչպես նաև Իրանի խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրաձգությունների համար:

Նախնական տվյալներով, Խոմեյնիի դամբարան են ներխուժել չորս զինյալներ և անկանոն կրակ բացել, որի ընթացքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ մի քանի մարդ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Դամբարանի շենքում որոտացած պայթյունը իրականցվել է կին մահապարտի կողմից: Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մյուսն էլ ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Իրանի Խորհրդարանի շենք ներխուժած երեք զինված անձանց թվում է եղել նաեւ մեկ մահապարտ-ահաբեկիչ: Փոխհրաձգության արդյունքում զոհվել է անվատնգության մեկ աշխատակից, կան վիրավորներ:

Հիշեցնենք, որ ծայրահեղական ԴԱԵՇ-ը ներկայումս պատերազմում է Սիրիայում Իրանի կողմից աջակցություն ստացող խմբավորումների և Իրանի դեմ, և դիտարկում է Իրանի Շիա մեծամասնությանը որպես հավատուրացներ:

XS
SM
MD
LG