Մատչելի հղումներ

Սպիտակ տունը հորդորում է Գերագույն դատարանին Թրամփի որոշումը հայտարարել օրինական


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփըերկրի Գերագույն դատարանին է դիմել մահմեդական վեց երկրներից ճամփորդությունները կրճատելու մասին իր հրամանագիրը նորից ուժի մեջ մտցնելու խնդրանքով:

ԱՄՆ-ի Սպիտակ տնից ստացված հաղորդագրությանհամաձայն, Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի օրը դիմել է երկրի Գերագույն դատարան` խնդրելով վերանայել մահմեդական վեց երկրներից մարդկանց մուտքն ԱՄՆ սահմանափակելու մասին Թրամփի գործադիր հրահանգի օրինականությունը, որը կասեցվել էր ստորին դատարանների կողմից:


Հիշեցնենք, որ ճամփորդությունները կրճատելու մասին Թրամփի հրահանգի դեմ ամենավերջին որոշումը կայացվել է մայիս ամսին դաշնային վերաքննիչ դատարաններից մեկի կողմից: Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Չորրորդ շրջանի վերաքննիչ դատարանը կայացրել էր որոշում այն մասին, որ Թրամփի հրահանգն ի վերջո նշանակում է արգելք’ ուղղված ընդդեմ մահմեդականների:

‘’Գործադիր որոշումը ավելին չէ, քան այն, ինչ նախագահը խոստանում էր ընտրություններից առաջ ու հետո. Այն է' ատելությամբ լցված խտրականություն ընդդեմ մահմեդականների՛՛, ասված է վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրված 205 էջանոց որոշման մեջ:

Տասներեք դատավորներից բաղկացած խորհրդում դատավորների մեծամասնությունը նկատի ունի Թրամփի թվիթերյան մեկնաբանությունները, հեռուստատեսային հարցազրույցները եւ քարոզարշավի ընթացքում արված հայտարարությունները:

Թրամփի վարչակազմը կոչ է անում Գերագույն դատարանին նորից լսել հարցը' վստահ լինելով, որ Թրամփի գործադիր հրահանգը նրա իրավասության շրջանակներում է’ ‘’երկիրը ապահով պահելու ու ահաբեկիչներից պաշտպանելու համար’’:

Facebook Forum

XS
SM
MD
LG