Մատչելի հղումներ

Մերքել. "Մենք ինքներս պիտի պայքարենք մեր ապագայի ու ճակատագրի համար"


Մերքել. "Մենք ինքներս պիտի պայքարենք մեր ապագայի ու ճակատագրի համար"
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

ՆԱՏՕ-ի եւ Մեծ յոթնյակի գագաթաժողովներից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, հանդես գալով Մյունխենում անցկացված քարոզրարշավի երթի ժամանակ, ասել է, թե այն ժամանակները, երբ մի պետություն կարող էր լիովին վստահել մյուսին, անցել են։

Մերքելը, որը ցանկանում է չորրորդ անգամ ստանձնել երկրի կանցլերի պարտականությունները, ասել է, ՝՝Մենք՝ եվրոպացիներս մեր ճակատագիրը պիտի տնօրինենք ինքներս, իհարկե՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների հետ բարեկամությամբ։ Սակայն նաեւ լավ պիտի գիտակցենք, որ որպես եվրոպացիներ, մենք ինքներս պիտի պայքարենք մեր ապագայի ու ճակատագրի համար՛՛։

Մերքելը նման հայտարարությամբ է հանդես գալիս ՆԱՏՕ-ին, առեւտրին, Ռուսաստանին ու կլիմայական փոփոխություններին վերաբերող հարցերում Միացյալ Նահանգների հետ Բրյուսելում եւ Սիցիլիայում անցած շաբաթ առաջ եկած տարաձայնություններից հետո։ Գերմանիայի ղեկավարը նաեւ հանդես է գալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններն է՛լ ավելի սերտացնելու կոչով, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է դուրս գալ Եվրոպական Միության կազմից։

Ուայքաթոյի համալսարանի միջազգային անվտանգության հարցերով դասախոս Ջո Բըրթընը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե Մերքելի խոսքերն ինքը չի համարում Վաշինգտոնից լիովին հրաժարվելու կոչ։ Այն, նրա խոսքերով, Թրամփի նախագահության եւ Բրէքզիթի պայմաններում Եվրոպայի արտաքին քաղաքականությունը վերաձեւեակերպելու փաստ է։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Իվո Դաալդերն ասում է, թե թվում է ավարտվել է այն ժամանակը, երբ ԱՄՆ-ը առաջնորդում էր՝ Եվրոպան հետեւում։ Նա հիշեցնում է սակայն, որ չնայած նախկին Խորհրդային Միության քաղաքականության եւ Իրաքում ու Աֆղանստանում պատերազմների հետ կապված խնդիրներին, համանման արժեքների ու շահերի վրա հիմնված միջատլանտյան կապերը շարունակում են իրար կապել կողմերին։

Facebook Forum

XS
SM
MD
LG