Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթով հանդես է եկել իր կողմնակիցների առջև Անկարայում, որոնք հանրահավաք էին կազմակերպել ի աջակցություն նախագահի:
«Նրանք, ովքեր օգտագործում են ահաբեկչական կառույցները մեզ ճնշելու համար, շատ շուտով կգիտակցեն, որ սխալ ճանապարհին են: Մենք ուրախ կլինենք մեր բոլոր խնդիրները լուծել մեր դաշնակիցների ու բարեկամների հետ, սակայն եթե դա հնարավոր չեղավ, դա մեզ չի կաշկանդի»,- հայտարարել է նախագահ Էրդողանը:
Արտակարգ դրությունը թույլ է տալիս նախագահին և նրա վարչակազմին ընդունել որոշումներ առանց խորհրդարանի հաստատման:
Էրդողանի հայտարարությանը նախորդել էր մոտ չորս շաբաթ առաջ Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեն, որի ժամանակ ընտրողները կողմ են քվեարկել նախագահի լիազորությունների ընդլայնմանը:
Այդ բարեփոխումների քննադատներն ասում են, որ այդ միջոցով Էրդողանը հաստատում է ընտրովի բռնապետություն, սակայն Էրդողանի կողմնակիցները վստահեցնում են, որ այդ միջոցով պարզեցվում է Թուրքիայի կառավարման համակարգը՝ անկայուն տնտեսական իրավիճակին և ահաբեկչությանը դիմակայելու համար:
Արտակարգ դրության օրերին ավելի քան 47 հազար մարդ ձերբակալվել է Թուրքիայում, իսկ 100 հազարը՝ հեռացվել պետական ծառայությունից: Հիմնական մեղադրանքն է կապը Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ:
Էրդողանը վերջինիս մեղադրում է հուլիսի 26-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Գյուլենն իր հերթին հերքում է որևէ առնչություն դրա հետ:
Facebook Forum