Մատչելի հղումներ

Թրամփի օրոք կտրուկ աճել է ոչ հանցագործ անօրինական ներգաղթյալների արտաքսումների թիվը


APTOPIX Trump Immigration
APTOPIX Trump Immigration

Նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին երեք ամիսներին անօրինական ներգաղթյալների թիվը, ովքեր ձերբակալվել են ներգաղթի մասին օրենքը խախտելու համար, աճել է՝ հասնելով ավելի քան 41 հազարի՝ համեմատած 2016 թվականի նույն ժամանակահատվածի ավելի քան 30 հազարի հետ:

Քրեական անցյալ չունեցող կամ ոչ հանցագործ ներգաղթյալների ձերբակալությունների թիվն աճել է 150 տոկոսով Թրամփի նախագահության առաջին օրվանից մինչև ապրիլ ամսվա վերջը:

«Մենք կարող ենք ավելի մեծ թվով մարդկանց ձերբակալել և աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն մեր առաջնահերթությունը հանցագործ տարրերն են: Մեր աշխատանքը կենտրոնացված է այդ ուղղությամբ»,- ասել է ներգաղթյալների և մաքսային հարցերով ծառայության ներկայացուցիչ Դեյվիդ Մերինը:

«Ճշմարտությանը չի համապատասխանում այն, որ ներգաղթյալների հարցերով ծառայությունը կենտրոնացված է միայն հանցագործների վրա: Չեմ կարծում, որ 20 տարի առաջ ալկոհոլի ազդեցության ներքո ավտոմեքենա վարելու համար ճիշտ էր անձին հանցագործ համարելը»,- ասում է Ֆրանցիսկո Մորենոն՝ Consejo de Federaciones Mexicanas Communities կազմակերպության տնօրենը:

Թրամփի նախագահության առաջին հրամանագրերից էին ներգաղթյալների հարցերի վերաբերյալ հրամանագրերը: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ներգաղթյալներին նա բազմիցս համեմատել է հանցագործների հետ և խոսել արտաքսումների թվի աճի մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG