Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ երեքշաբթի օրն անցկացված ցույցի ընթացքում 9 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ձերբակալվել են երկու այլոք։ Վիրավորներից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ ու շտապ օգնության ավտոմեքենաներով տեղափոխվել հիվանդանոց։
ԻՆչպես տեղեկացնում է մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանոիւթյան բաժանմունքը, բախումը սկսվել է երկու տարբեր խմբերի միջեւ։ Սակայն բաժանմունքի խոսնակը ոչինչ չի ավելացրել մանրամասնությունների մասին։ Ցուցարարններից մեկը ձերբակալվել է ոստիկանին հարվածելու համար։
Ցույցը սկսվել էր ի աջակցություն Թուրքիայի կառավարոթյան։ Ցուցարաների այս խումբը նախ պարզել է թուրքական դրոշներ։ Սակայն այնուհետեւ ոմանք սկսել են պատռել պաստառները։
Բախումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից մի քանի ժամ անց։ Բախումները սկսվել են Էրդողանի աջակիցների ու մի քանի տասնյակ բողոքավորների միջեւ։ Բախումների մեջ են ընդգրկվել նաեւ Էրդողանի թիկնապահները։
Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիաներ էին ավելի վաղ կազմակերպել Ամերիկայի հայ եւ քուրդ համայնքները: