Մատչելի հղումներ

Մոսկվայում ձերբակալել են ԼԳԲՏ ակտիվիստների


Հինգշաբթի օրը Մոսկվայի իշխանությունները ձերբակալել են ԼԳԲՏ համայնքի մի խումբ ակտիվիստների, ովքեր ցանկանում էին մոտենալ Գլխավոր դատախազություն շենքին:

Մոսկվայում հինգշաբթի օրը ձերբակալվել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր դուրս էին եկել փողոց մեծ արկղերով, որոնց վրա գրված էր՝ «Արդարադատություն 100 չեչենների համար»: Արկղերում միջնորդության համար հավաքված անհրաժեշտ թվով ստորագրություններ էին ՝ ի պաշտպանություն Չեչնիայի բանտերում վերջին շաբաթների ընթացքում խոշտանգումների ենթարկված ավելի քան 100 մարդկանց, ովքեր անազատության մեջ են` նույնասեռական լինելու կասկածանքով:

Իրավապաշտպան Նիկոլայ Կավակսկիի խոսքերով, - «Շուրջ երկու միլիոն ստորագրություն էր հավաքվել, դրանց մի մասը տպված էր, իսկ մյուս մասը՝ հիշողության քարտի վրա: Ակտիվիստների նպատակը ստորագրութունները գլխավոր դատախազին փոխանցելն էր, ինչը դժբախտաբար չհաջողվեց»:

Ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ չարտոնված հանրահավաքների մասնակիցները ենթակա են ձերբակալման, սակայն ակտիվիստները պնդում էին, որ իրենք դուրս չէին եկել բողոքի ցույցի:

«Մենք պարզապես ցանկանում էինք ստորագրություններով լի արկղերը որպես միջնորդություն հանձնել Գլխավոր դատախազություն ՝ Չեչնիայի նույնասեռականների դեմ իրականացված բռնարարքների հետաքննության իրականացման նպատակով», - հայտնեց լրագրող և ակտիվիստ Նիկիտա Սաֆարովը:

Ի աջակցություն իր դաշնակից և ընկեր Վլադիմիր Պուտինի՝ Չեչնիայի ներկայիս նախագահ Կադիրովը աչք է փակում Չեչնիայիում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին: Նույնասեռականությունը չի հանդուրժվում Չեչնիայում և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հաճախ ենթարկվում են հետապնդումների, առևանգումների և կալանավորումների:

«Եթե իմ ընտանիքն իմանար, որ ես գեյ եմ՝ ինձ վաղուց սպանած կլինեին: Նույնասեռական լինելն անհնար է մեզ մոտ»:

Որոշ ակտիվիստներ Չեչնիայում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումների համար Պուտինին են մեղադրում:

«Եթե Պուտինը զանգահարի Գրոզնի ու կարգադրի դադարեցնել բռնարարքները, Կադիրովը կանի նրա ասածը», գտնում է Human Rights Watch-ի Ռուսաստանի գրասենյակից Տանիա Լոկշինան:

Չեչնիայի տարածաշրջանային դատախազությունը այս գործով հետաքննություն է սկսել, որը, ըստ էության, ֆորմալ բնույթ է կրում, քանի որ Չեչնիայի դատաիրավական համակարգը գտնվում է Ռամզան Կադիրովի անիմջական վերահսկողություն ներքո: Ակտիվիստները հույս ունեն, որ նրանց գործողությունները, այդ թվում`հինգշաբթի օրը տեղի ունեցած ձերբակալությունները, չեն անտեսվի միշաջզգային հանրության կողմից:

XS
SM
MD
LG