Մատչելի հղումներ

Հարավային Կորեայի նորընտիր նախագահը պատրաստ է այցելել Փհենյան


South Korea president Moon Jae-in w/ first lady Kim Jung-sook
South Korea president Moon Jae-in w/ first lady Kim Jung-sook

Օրերս Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինն երդման արարողությունից հետո պաշտոնապես ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը:

«Ես որքան հնարավոր է արագ կկարգավորեմ ազգային անվտանգության հետ կապված ճգնաժամը: Ամեն ինչ կանեմ Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու համար: Եթե անհրաժեշտ լինի, ապա կմեկնեմ Վաշինգտոն , Պեկին, Տոկիո և եթե հնարավոր լինի նաև Փհենյան»,- հայտարարել է նորընտիր նախագահը:

Նրա ղեկավարած դեմոկրատական կուսակցությունը վերահսկում է Կորեայի խորհրդարանի 299 պատգամավորական մանդատներից 199-ը: Մնացած պատգամավորական տեղերը բաշխված են նրա հակառակորդ երկու քաղաքական ուժերի միջև:

Վերջին ընտրություններին մասնակիցների թիվը աննախադեպ էր՝ 77 տոկոս: Ընտրություններին նախորդել էր քաղաքական ճգնաժամը՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, որի արդյունքում հանրության ճնշման ներքո Հարավային Կորեայի խորհրդարանը ստիպված էր հեռացնել նախագահ Փարկ Կըն Հյեին ու նշանակել նոր ընտրություններ:

2012 թվականի ընտրություններին նորընտիր նախագահ Մունը պարտություն էր կրել հեռացված նախագահ Փարկից, քանի որ վերջինս դիտարկվում էր ավելի վստահելի անվտանգության հարցերում:

Facebook Forum

XS
SM
MD
LG