Մատչելի հղումներ

Վերլուծաբանները՝ Հայոց ցեղասպանության մասին


Վերլուծաբանները՝ Հայոց ցեղասպանության մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Լրացավ Հայոց ցեղասպանության 1Օ2-րդ տարելիցը, իսկ Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից պաշտոնապես ճանաչելու հարցը դեռեւս շատ հեռու է թվում։ Ինչպես մեծաթիվ հայեր ու թուրքեր, նաեւ վերլուծաբաններ են ասում, այսօր շատ կարեւոր է այդ ճանապարհի վրա առաջին քայլը՝ հաշտեցման ուղիներ որոնելու ջանքը։

՝՝Թուրքերը չեն ուզում ու չեն կարողանում իրենց վրա վերցնել իրենց նախնիների կողմից թույլ տրված արարքների պատասխանատվությունը։ Նրանք դաստիարակվում են այն մթնոլորտում, որ իրենք, կամ իրենց պապերը նման սխալ չէին կարող իրագործած լինել՛՛։ Այս մասին է Սկայպի միջոցով ասում Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը։

Երբ ինչ որ մեկը փորձում է հերքելու ուղիներ որոնել, ինչ որ կերպ հերքում է նաեւ կատարվածը, ասում է նա, ավելացնելով, ՝՝Այս առումով գովելի է քրդերի կեցվածքը, որոնք այսօր ընդունում են իրենց մեղքը։ Հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրում էլ հայկական եկեղեցին վերաբացելու փաստը հայերի ու քրդերի միջեւ հաշտեցման եզրեր գտնելու մի քայլ է՛՛։

Սակայն Դե Վաալի կարծիքով, Թուրքիայում այդ տարիներին սպանված մարդկանց հիշատակը հարգելու, հուշարձանները վերականգնելու, իրադարձությունները մանրամասն բացատրելու հանգամանքը շատ ավելի կարեւոր է, քան ՝՝ցեղասպանություն՛՛ բառն արտասանելը։

Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ իրականացնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, ասում է American Foreign Policy Council վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ստիվըն Բլենքը։

՝՝Երբ ղարաբաղյան խնդրին տրվի ընդունելի լուծում, թուրքական շրջափակումն ուժի մեջ պահելու իմաստը կկորի, ու կսկսվի հարաբերությունների բարելավման գործընթաց՛՛։

Սակայն Թուրքիայի համար կա մեկ այլ, ավելի կարեւոր հարց, ասում է վերլուծաբանն, ավելացնելով, ՝՝Խոսքը Գերմանիայից օրինակ վերցնելու մասին է։ Այսօր որեւէ երկիր վախ չունի Գերմանիայի նկատմամբ, քանի որ Գերմանիայի կառավարությունը վերցրել է պատասխանատվությունը եւ երկար տարիներ փոխհատուցել հրեաներին՛՛։

Ու Թուրքիան, ասում է նա, որքան երկար մնա այս խնդրի առջեւ կանգնած, այնքան ավելի երկար ժամանակ պիտի վստահություն չներշնչի աշխարհում։

Վաշինգտոնից գործող Թուրք-ամերիկյան ազգային վերստուգիչ հանձնաժողով անվանումը կրող կազմակերպության նախագահ Գյունայ Էվինչի խոսքերով, հայ-թուրքական հաշտեցման գործընթաց կարող է սկսվել այլ երկրներում երկու համայնքների միջեւ բարի հարաբերություններ հաստատելու եղանակով։

՝՝Սակայն հիմա, երբ միմյանց մեղադրում ենք որեւէ ծայրահեղ երեւույթի մեջ, մեր մտքերում կառուցում ենք բաժանարար պատեր՛՛, ասում է նա։

Նրա խոսքերով, 1915 թվականի ջարդերը դիտավորյալ էին, սակայն հենված չէին ատելության վրա, ՝՝ինչը ցեղասպանություն եզրի ամենաբաղկացուցիչ մասն է՛՛, ասում է նա։

՝՝Բայց մենք չենք գտնում, որ այդ ջարդերի հիմքում եղել է ատելությունը։ Հարկավոր է, որ հիմա մենք հասկանանք մեկս մյուսի ցավը եւ կրած կորուստները՛՛։

Հիշեցնելով, որ ՝՝ցեղասպանություն՛՛ եզրույթը ոչ թե ատելության չափով է որոշվում, այլ ազգային կամ կրոնական հենքի վրա որեւէ ժողովուրդ կամ նրա մի հատվածին ոչնչացնելու հանգամանքով, իրեն հղված այն հարցին, թե կգա՞ մի տարի, որ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջեւ անցկացվող ցույցի ժամանակ թուրքական համայնքը անցնի փողոցը, ու ապրիլի 24-ը տոնելու փոխարեն, սգա այդ օրը հայերի հետ միասին, Գյունայ Էվինչը պատասխանում է.

՝՝Կարծում եմ, որ ամենալավ լուծումը կենտրոնում հանդիպելն է՛՛։

Թուրքիան չի բացառում հայերին դիտավորյալ ջարդի ենթարկելու փաստը։ Ինչո՞ւ այդ դեպքում ուրեմն Թուրքիան չի ասում ՝՝ներողություն՛՛։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛՝ի հարցին ի պատասխան Գյունայ Էվինչն ասում է, թե պետությունները սովորաբար ընդունում են կատարվածը՝ առանց հանցանքն ընդունելու։

Բարաք Օբաման նույնպես այցելեց Հիրիսիմա ու Նագասակի, ընդունեց կատարվածը, սակայն ներողություն չխնդրեց՛՛, ասում է նա ու շեշտում, որ իր կազմակերպությունն անելու է առաջին քայլը, Վաշինգտոնում հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսելու համար։

XS
SM
MD
LG